Սպասվում են թույլ տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով          Ինչպիսի օր է սպասվում կենդանակերպի նշանների համար դեկտեմբերի 14-ին       Քաղսի-Սոլակ ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «BMW»-ում․ այն դարձել է ոչ շահագործելի    

07 հուլ 2022 20:00

Հայաստանը պահանջել է զորքերը դուրս բերել սահմանամերձ շրջաններից, Ադրբեջանը չի համաձայնել

Սահմանազատման գործընթացը երկար ժամանակ է պահանջում։ Այս մասին լրագրողներին ասել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը` պատասխանելով հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացին վերաբերող հարցին, գրում է trend.az գործակալությունը։

«Հաշվի առնելով Հայաստանի հետ հարաբերությունների պատմությունը՝ դրան (սահմանազատմանը) հասնելը հեշտ չի լինի։ Սակայն գործընթացը սկսելն ինքնին արդեն լավ քայլ է»,- հավելել է Բայրամովը:

«Մի կետ նշեմ. մինչ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման համատեղ սահմանային հանձնաժողովի ստեղծումը, Հայաստանը պահանջել է զորքերը դուրս բերել սահմանամերձ շրջաններից։ Բայց Ադրբեջանը դրսևորել է սկզբունքային դիրքորոշում, և զորքերը մնացին իրենց տեղում»,- ասել է Բայրամովը։

Ադրբեջանի արտգործնախարարը նշել է, որ սահմանազատման հանձնաժողովի հաջորդ նիստի օրը դեռևս հայտնի չէ։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել էր, որ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հանձնաժողովի հաջորդ նիստը տեղի կունենա Մոսկվայում։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր