Իրանը ձգտում է վարել ոչ թե իրեն պարտադրված, այլ սեփական պшտերազմը          Շենգավիթի թաղապետարանում մաքրուհուն առնչվող դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել       ԱՄՆ-ի և Իսրայելի զինվորականներն ու պաշտոնյաները այլևս անվտանգ չեն լինի աշխարհի ոչ մի վայրում    

07 հուլ 2022 15:51

Բունդեսթագից դիմել են ՀՀ կառավարությանը եւ Աժ-ին`ինչպես է ստացվել, որ գործով մեղադրյալը կալանքի տակ չէ եւ այլ կոնկրետ հարցադրումներ

Երեկ ArmLur.am-ը գրել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան կողմից Սոնա Մնացականյանին մահվան ելքով վթարի ենթարկելու դեպքն այնքան է անհանգստացրել միջազգային կառույցներին, որ նրանք կտրուկ քայլերի են գնացել:

Մասնավորապես, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Գերմանիայի Բունդեսթագի բազմաթիվ պատգամավորներ վթարի արդյունքում մահացած Սոնա Մնացականյանի դեպքով դիմել են ՀՀ կառավարությանը եւ Ազգային ժողովին: Ըստ ամենայնի՝ նրանք կոնկրետ հարցեր են ուղղել ՀՀ Ազգային ժողովին, թե ինչպես է ստացվել, որ գործով մեղադրյալը կալանքի տակ չէ եւ այլ կոնկրետ հարցադրումներ:

Ավելին, ArmLur.am-ի ձեռքում է հայտնվել Գերմանիայի Բունդեսթագի կողմից ՀՀ ԱԺ ուղարկված դիմում-փաստաթուղթը: Փաստաթուղթը ներկայացնում ենք ստորև.

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր