Ապրիլի 16-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Արցախի պետական ինստիտուտները կշարունակեն գործել, ընդունվել է սահմանադրական փոխփոխությունների նախագիծ       Արին-Բերդի փողոցում գտնվող կիսակառույց շինությունում հայտնաբերվել է կնոջ մшրմին    

08 հուլ 2022 14:03

Մինչ Բրյուսելում ՀՀ-ի գլուխն են շոյում, կերակրում դեմոկրատական ​​PEDIGREE-ով,Եվրահանձնաժողովը պատրաստվում է էներգետիկ հուշագիր ստորագրել Ադրբեջանի հետ

«Մինչ Բրյուսելում Հայաստանի գլուխն են շոյում «ժողովրդավարության և մարդու իրավունքների առաջմղման» համար, Եվրահանձնաժողովը պատրաստվում է նոր էներգետիկ համաձայնագիր ստորագրել Եվրոպայի խորհրդի տարածքում ամենաարյունարբու և կոռումպացված ռեժիմի հետ»,- այս մասին գրում է Մելիք-Ադամյան 2 տելեգրամյան ալիքը:


Գրառման մեջ մասնավորապես ասվում է, որ հուլիսի 18-ին Եվրամիությունը պատրաստվում է ստորագրել «շատ կարևոր էներգետիկ հուշագիր Ադրբեջանի հետ», ինչի մասին Utilitalia-ի վեհաժողովում ասել է էներգետիկայի հարցերով եվրահանձնակատարը (Կադրի Սիմսոն)․ այս մասին փոխանցում է գրասենյակի ղեկավար Ստեֆանո Գրասին։


«Սպասվում է, որ հուշագիրը կստորագրվի էներգետիկայի հարցերով եվրահանձնակատար Կադրի Սիմսոնի Բաքու այցի ընթացքում։ Հետպատերազմյան ժամանակաշրջանում Նիկոլի արտաքին քաղաքականության ձախողումներից մեկն էր Ադրբեջանի կողմից հայերի դեմ սանձազերծված պատերազմի համաշխարհային «համաներումը»։ Մինչ հայերին կերակում են դեմոկրատական ​​PEDIGREE-ով, իրադարձությունները տարածաշրջանում զարգանում են իրական քաղաքականության տրամաբանությամբ»,- ասված է Մելիք-Ադամյան 2 տելեգրամյան ալիքի գրառման մեջ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր