Բելառուսում մտադիր են պաշտոնյաների և զինվորականների համար մահապատիժ սահմանել պետական ​​դավաճանության համար          5 զոհերի գանգերը պետք է անհապաղ հետ բերել. Փարիզի Մարդու թանգարանում գտնվում են 18 հազար գանգեր, վախեցել են հրապարակել       Չինաստանը եւ Ռուսաստանը՝ որպես 2 երկրներ, որոնք «վտանգ են ներկայացնում բազմաբեւեռ աշխարհի համար.Պետք է դեմն առնել՝ խուսափելու սառը պատերազմից    

08 հուլ 2022 16:54

Եթե Ադրբեջանը Թուրքիայի ձեռամբ հարձակվի ՀՀ-ի վրա, պետք է ռուսական ռազմաբազան գործի դնել,այն հենց այնպես չի ստեղծվել, այն պոմիդորի պահեստ չէ

Գլխավոր շտաբի պետի նշանակումը պետք է լինի ոչ թե քաղաքական նպատակահարմարությունից ելնելով նշանակում, այլ` ռազմական գործից ելնելով նշանակում, բայց նորմալ է, որ ԳՇ պետը նախարարի առաջին տեղակալ լինի։ Այս մասին MediaHub.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի ԶՈւ հիմնադիր, պաշտպանության նախկին նախարար, ԽՍՀՄ և ՌԴ զինված ուժերի գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը։

«Երբ որ կառուցում էինք բանակը, Տեր-Պետրոսյանն ինձ կանչեց, Վազգեն Սարգսյանի հետ Վահան Շիրխանյանն էլ մեր կողքին, ես գրեցի ԶՈւ կոնցեպցիան։ Այն ժամանակ էլ այդպես էր։ Բայց ԳՇ-ն զինված ուժերի ուղեղն էր, նախարարը պիտի հաստատի ԳՇ ծրագրերը։ Եթե հիմա այդպես լինի, լավ կլինի։ Բայց ես չգիտեմ` բանակից շատ կադրերի հանեցին, ես Սուրեն Պապիկյանին էլ չեմ ճանաչում, չգիտեմ, առհասարակ, ինչ ճանապարհ է անցել։ Պաշտպանության նախարարը գոնե ընդհանուր առմամբ պետք է տեղեկացված լինի, թե ինչ է ԶՈւ-ն։ »,-ասաց գեներալ-լեյտենանտը։

Բանակի հիմնադրի խոսքով՝ քանի որ խորհրդարանական կառավարում ունեցող երկիր ենք, գերագույն հրամանատարը վարչապետն է, իսկ Նիկոլ Փաշինյանը զինվորական գործի վերաբերյալ պատկերացում չունի, պաշտպանության նախարարն էլ իր կառավարության անդամ է և կառավարության, խորհրդարանի որոշումներն է իրականցնելու բանակում։

«Նիկոլ Փաշինյանը պատկերացում չունի` ինչ է բանակը, զորքը, դիվիզիան։ Ինքը պիտի առնվազն ռազմական ակադեմիայի կուրսեր անցնի։ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն խայտառակել է ամբողջ պետությունը։ Նա պատերազմի ընթացքում անկազմակերպ, անտաղանդ ձևով է ղեկավարել համակարգը, բայց պետք է ԳՇ–ի ուղեղի վրա հենվեր։ Բանակից հեռացրել և հեռացնում են զինվորական գործից հասակացող կադրերի, սպաների, գեներալների։ Հիմա նոր մարդիկ կան բանակում, ես իրենցից ոչ մեկին չգիտեմ։ Ես եկել էի, ուզում էի օգնել բանակին, բայց Դավիթ Տոնոյան անմիտը չընդունեց, ասում էին խորհրդակացության է, չի կարող։ Հիմա ինձ արդեն հրավիրում են, բայց ես այլևս չեմ գա։ Հայաստանին նոր ռազմական հայեցակարգ է պետք, արդեն բոլորվին այլ բանակ՝ նոր ստրուկտուրաներով։ Ժամանակին ես էի այդ ամենը արել, հիմա ով կարող է անել, դժվարանում եմ ասել, մասնագետներ են պետք։ Ինձանից պիտի քամեին ինչ կարող էին, բայց ձեզ մոտ մեծամիտ դեմքեր են։ Իսկ մենք ժամանակին ստեղծեցինք բանակը և ջախջախեցինք թշնամուն»,-ասաց նա։

Գենրեալի խոսքով՝ Թուրքիայից, Ադրբեջանից ամեն ինչ սպասելի է, պետք է պատրաստ լինել պատերազամի, կարող են օգտվել Ուկրաինայում ծավալվող իրադարձություններից։

Ըստ նրա՝ Ադրբեջանը կառավարում է Էրդողանը, ուստի, պատերազմ սանձազերծողը հենց Թուրքիան է։

«Երբ թշանամին հասցակացավ, որ Հայաստանի կառավարությունը ոչնչացրել բանակի մարտունակությունը, ռազմական պատրաստվածությունը, խոսում են Զանգեզուրի միջանցքի, Սևանի ու Երևանի մասին։ Հակառակորդը տեսնում էր, որ բանակից հեռացվում են գործից հասկացող գեներալները, սպաները, դաշնակցի հետ հարաբերություններ են փչացնում, հարմար առիթը օգագործեց և հարձակվեց, դեռ էլի կհարձակվի։ Տեսնում է, որ թույլ ենք, հիմա գործից չեն հասկանում»,-նկատեց նա։

Նորատ Տեր-Գրիգորյանցի խոսքով՝ պետք է ամրապնդել հարաբերությունները ՌԴ–ի հետ։ Ըստ նրա՝ առաջին նախագահի հաստատումից հետո ժամանակին ՀՀ տարածքում ռուսական անկլավ՝ ռազմաբազան հենց այնպես չի ստեղծվել, այն պոմիդորի պահեստ չէ, այն ոչ միայն ՀՀ անվտանգության ապահովման համար է, այլև ՌԴ–ի։

«Վերջին ժամանակահատվածում ձեր մոտ ինչ-որ խմբեր, ինչ-որ անմիտ «Սասնա Ծռեր», արևմուտքի դոլարներով երևի հավաքում են իրենց նման մարդկանց, ակցիաներ են անում, թե ռազամաբազան հանեք։ Կնրեք, այդ բազան և սահմանը ստեղծել էինք, որ Թուրքիան չհարձակվի Հայստանի վրա, մորթի ժողովրդին։ Թուրքիան Ադրբեջանի հետ միասին է պատերազմ սկսել։ Ադրբեջանն էլ չհայտարարված ՆԱՏՕ-ի երկրոդ թուրքական երկին է։ Դուք շրջապատված եք թշամիներով։ Ձեր միակ դաշնակիցը ՌԴ–է, ՀԱՊԿ անդամ էլ է Հայաստանը։ Պետք է հստակեցնել` ցանկացած հարաձակում Հայաստանի սահմանի վրա` հարձակում է ՌԴ–ի վրա և ՌԴ-ն պարտավոր է գործողություն իրականացնել։ Արցախի պարագայում այլ է, պետք է Հայաստանը ճանաչեր Արցախի անկախությունը»,-ասաց գեներալ-լեյտենանտը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր