Հայաստան-Թուրքիա օրակարգը քննարկում է հակառուսական երկրների հետ.ՀՀ դե-ֆակտո իշխանությունները կրկին երկակի խաղի մեջ են

ԱԺ դե-ֆակտո փոխնախագահը ներկայացրել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացն ու հատուկ ներկայացուցիչների չորրորդ հանդիպման արդյունքները։
Հետաքրքրական է, որ բոլոր այս երկրների համար ընդհանուր է հակառուսականությունը։ Եվ հետաքրքիր կերպով հենց նրանց հետ է դե-ֆակտո իշխանությունների ներկայացուցիչը քննարկում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման, այն է` հակահայկական օրակարգը։ Ստացվում է, որ հակառուսական ալիքի վրա հայտնված երկրները ՀՀ դե-ֆակտո իշխանությունների հետ քննարկում են մի երկրի հետ մերձեցման օրակարգ, որց բխող սպառնալիքներից ՀՀ անվտանգության արտաքին երաշխավորը տասնամյակներ շարունակ եղել է հենց ՌԴ-ն։