Որևէ ձեռնարկություն 1 տարվա մեջ 3 անգամ ՀԴՄ չտպեց, 5 տարով զրկվելու է և՛ միկրոբիզնեսի, և՛ շրջանառության հարկերով աշխատելուց          Տեսանյութ.Առաջիկա օրերին մի փոքր շոգելու ենք, օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 36-37 աստիճանի       ԱՄՆ-ն և Իրանը խաղաղության մասին նախնական համաձայնագիր են ստորագրել    

09 հուլ 2022 19:35

Տեսանյութ.Ցուցարարները՝ գրաված նախագահականի լողավազանում

Շրի Լանկայում ցուցարարները կոտրել են ոստիկանական պատնեշները և ներխուժել են նախագահի նստավայր, գրում է Ալ- Ջազիրան:

Ցուցարարները, սև հագուստներով և Շրի Լանկայի դրոշներ ձեռքներին, ներխուժել են նախագահ Գոտաբայա Ռաջապակսայի նստավայր, մտել սենյակներ և միջանցքներ՝ վանկարկելով ընդդեմ նախագահի կարգախոսներ:

Սոցցանցերում հրապարակված կադրերում երևում է, թե ինչպես են ցուցարարները լողանում նախագահի տան ներսում գտնվող լողավազանում:

ԶԼՄ-ները հայտնում են նաև, որ նախագահ Գոտաբայա Ռաջապակսան փորձել է լքել երկիրը:
Համացանցում տեսանյութ է տարածվել՝ ինչպես են բողոքի ակցիայի մասնակիցները լողում նախագահականի լողավազանում


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր