Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

11 հուլ 2022 18:09

Ռուսաստանի հետ պատերազմում բեկում է սկսում. ահա ինչու են ռուսները դադար վերցնում

Ռուսաստանի հետ պատերազմում արդեն սկսվել է որոշակի բեկում է սկսել․ միայն վերջին շաբաթվա ընթացքում Ուկրաինայի զինված ուժերը ոչնչացրել են ռուսական 16 դիրքեր զորանոցներով ու զինամթերքի պահեստներով։ Այս մասին ասել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը, տեղեկացնում է ՈՒՆԻԱՆ-ը։

Օպերատիվ դադարը, որը հակառակորդը որոշել է վերցնել, Պոդոլյակը կապում է կենդանի ուժի, տեխնիկայի և զինամթերքի զգալի կորուստների հետ։ Ռուսները վատ լոգիստիկա ունեն, ավելացնում է նա, ուստի փորձում են վերաբաշխել և համալրել ուժն ու տեխնիկան:

«Որովհետև պատերազմում որոշակի շրջադարձային փուլ է սկսվում, որովհետև մենք ապացուցում ենք, որ հարձակվելու ենք բանակային պահեստների և օպերատիվ կառավարման կենտրոնների վրա»,- վստահեցրեց նախագահի աշխատակազմի ներկայացուցիչը։

Պոդոլյակի խոսքով՝ բեկումնային պահի համար կարևոր է առաջնագծում զենքի քանակը։ Դա կարող է փոխել իրավիճակը։ Մեր գործընկերները հասկանում են, որ հեռահար զենքի և հրետանու հավասարությունը մեզ թույլ կտա արդյունավետ ապաշրջափակել ուկրաինական տարածքները, հավելել է Պոդոլյակը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր