Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների          Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Տեսանյութ. Ալիևը բացահայտեց ամսաթիվը. Էրդողանի նոր հանձնարարությունը Փաշինյանին    

12 հուլ 2022 10:33

Որքա՞ն ժամանակ են անարգել գործել դավաճանները,նրանցից երկուսը, որոնք ձերբակալվել էին աղմուկով ու մեծ շոուով ,արդեն ազատ են արձակվել.«Փաստ»

«Փաստ» թերթը գրում է.


«Երեկ ԱԱԾ-ն հաղորդագրություն է տարածել պետական դավաճանության հերթական դեպքի մասին: Խոսքն այն մասին է, որ ՀՀ քաղաքացին, հանդիսանալով զինծառայող, ծառայության բերումով տիրապետել է պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների, «օդնոկլասնիկի» սոցիալական ցանցի միջոցով ծանոթանալով օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցչի հետ, հավաքագրվել է նրա կողմից, որից հետո նամակագրության միջոցով նրան է հանձնել պետական և ծառայողական գաղտնիք կազմող, ռազմական բնույթի տեղեկություն հանդիսացող տվյալներ: Պատերազմում պարտությունից հետո նման հաղորդագրություններ մեկ անգամ չէ, որ տարածվել են:


Սակայն, չբացառելով նման դեպքերի առկայությունը, ինչն, անշուշտ դատապարտելի է, իսկ նման անձինք պետք է պատժվեն, սոցցանցերում օգտատերերը գնալով ավելի ու ավելի շատ են բարձրաձայնում, որ նմանատիպ տեղեկությունները 44-օրյա պատերազմից և դրա աղետալի հետևանքներից գործող իշխանության պատասխանատվությունը հանելու և «մաքրելու», ինչպես նաև զինված ուժերն անընդհատ վարկաբեկելու համար են: Փորձագետները նաև հարց են բարձրացնում, թե քանի՞ տարվա ընթացքում են այս լրտեսական ցանցերը ձևավորվել, որքա՞ն ժամանակ են անարգել գործել, ինչո՞ւ ուժային կառույցները ժամանակին չեն բացահայտել նմանատիպ գործակալական ցանցերի գործունեությունը:


Մի շարք օգտատերեր նաև բարձրաձայնում են, որ այսպիսով հատուկ տեխնոլոգիաների կիրառմամբ տպավորություն է ստեղծվում, որ պատերազմում պարտվել ենք ոչ թե գլոբալ առումով իշխանությունների պատճառով, այլ որովհետև այսպիսի դավաճաններ կային, որոնք ինֆորմացիա են փոխանցել թշնամուն։


Ի դեպ, ավելորդ չէ նշել, որ տևական ժամանակ անազատության մեջ պահելուց հետո, այսպես կոչված, «պետական դավաճանական գործակալական ցանցի» երկու անդամ արդեն ազատ է արձակվել, քանզի մեղքն ապացուցող բավարար ապացույցներ չեն եղել: Այնինչ, այդ մարդկանց ձերբակալել էին աղմուկով ու մեծ շոուով»։


Մանրամասները թերթի այսօրվա համարում


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր