Բոլորը մտածում են, որ պատերազմ լինելու է, բայց տեսնում ենք 2 իրար մերժող մեսիջներ. Եռամսյա հավաքներ են անում, որոնց իմաստն ընդամենը խրամատ փորելն է

«Պարզ ու ակնհայտ էր, որ պատերազմից հետո շատ արագ պիտի փորձեինք վերակազմավորել մեր բանակը, սակայն մենք մինչև հիմա չունենք ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ, հիմա ինչի մասին է խոսքը։ Եթե խոսում ենք բանակի վերակառուցման ու նմանատիպ այլ բաների մասին, առաջին հարցը, կարծում եմ, հենց պետի հարցն է։ Եռամսյա հավաքներ են անում, որոնց իմաստն ընդամենը խրամատ փորելն է։ Եթե սա դիտավորյալ անում են թիրախավորված մարդկանց վարժանքներում ներգրավելու համար, ապա սա ինքնին բանակի իմիջին ու վարկանիշին խփոց պրոցես է։ Սա ոչ միայն անիմաստ, այլ բավականին վտանգավոր պրոցես է»,- հավելեց նա։