Ապրիլի 18-ին երկար ժամանակով կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Օդի ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Ադրբեջանի և ՌԴ-ի բարձրագույն ղեկավարությունը որոշում են կայացրել ԼՂ-ից խաղաղապահների վաղաժամ դուրսբերման մասին    

13 հուլ 2022 10:34

Ադրբեջանական կողմն առաջարկել է Լաչինի այլընտրանքային ճանապարհի հայկական հատվածը կառուցել իր միջոցներով, սակայն Փաշինյանը մերժել է՝ վախենալով հասարակական վերաբերմունքից.«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Արցախի մեր աղբյուրներն ասում են, որ օգոստոսին մրցույթ կհայտարարվի Լաչինի այլընտրանքային ճանապարհի հայկական հատվածի շինարարության համար, տենդերը շահած ընկերությունը կստանձնի 8 կիլոմետրանոց հատվածը կառուցելու աշխատանքները։ Որոշ տեղեկություններով՝ ադրբեջանական կողմն առաջարկել է հայկական հատվածը կառուցել իր միջոցներով, սակայն Փաշինյանը մերժել է՝ վախենալով հասարակական վերաբերմունքից։

Հիշեցնենք, որ, ըստ 2020-ի եռակողմ հայտարարության, 3 տարվա ընթացքում Լաչինի միջանցքով նոր երթուղի պետք է կառուցվի։ Ադրբեջանն արդեն ավարտում է Լաչինի բնակավայրերը շրջանցող ճանապարհի իր մասի շինարարությունը, հայկականը դեռ չի սկսվել։

Շաբաթներ առաջ իր ասուլիսում վարչապետը հայտարարեց, որ Բերձորը շրջանցող նոր ճանապարհի շահագործումից հետո ԼՂԻՄ սահմանից դուրս գտնվող տարածքներն անցնելու են Ադրբեջանին՝ հաստատելով, որ Բերձորը, Աղավնոն և Սուսն անցնելու են Ադրբեջանի վերահսկողությանը։ Մենք տեղեկացել էինք նաև, որ Բերձորում ապրող 50 ընտանիքներին Արցախի իշխանությունները նախատեսում են առաջարկել՝ վերաբնակվել Հին Շեն, Նոր Շեն գյուղերում, որտեղ անվտանգության և կոմունիկացիաների տեսանկյունից ավելի հարմար կլինի ապրելը և թշնամու հնարավոր հարձակումներից պաշտպանվելը»։

Մանրամասները`թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր