Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

13 հուլ 2022 12:30

Առաջներում «առարկայական բանակցություններ» մուրում էր Ադրբեջանը, իսկ հիմա մենք

Հուլիսի 11-ին ՀՀ անվտանգության խորհրդի դե-ֆակտո քարտուղար Արմեն Գրիգորյանը, խոսելով հայ-թուրքական «մերձեցման» օրակարգի ու դրան զուգահեռ ընթացող հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման մասին, կրկին հնչեցրել է դե-ֆակտո իշխանությունների կողմից ավանդական դարձած «առանց նախապայմանների» հարաբերությունների կարգավորման վերաբերյալ թեզը։
Շոշափվել է Ռուբինյան-Քըլըչ հանդիպման արդյունքում ձեռք բերված 3-րդ երկրի քաղաքացիների համար սահմանի բացման վերաբերյալ պայմանավորվածության թեման։ Ընդ որում` ԱԽ դե-ֆակտո քարտուղարը հերքել է, որ «3-րդ երկրի քաղաքացու» թեզի հիմքում ընկած է ադրբեջանցիների համար սահմանների բացումը։ Չնայած թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից շարունակ թմբկահարվող թեզին, որ հնարավոր չէ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորում առանց Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման, այն է` Ադրբեջանի պահանջների բավարարման՝ Ա. Գրիգորյանը շարունակում է պնդել, որ դրանք առանձին օրակարգեր են և միմյանց հետ կապ չունեն։ Հիշեցնենք, որ նման հայտարարություններ ՀՀ դե-ֆակտո իշխանություններն անում են միայն ներքին լսարանի առաջ, իսկ Թուրքիայի և Ադրբեջանից հնչող համապատասխան հայտարարություններին երբեք պաշտոնական մակարդակով չեն հակադարձում։

Հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացի վերաբերյալ ԱԽ դե-ֆակտո քարտուղարը նշել է, որ պաշտոնական Երևանը հույս է հայտնում, որ մոտակա ժամանակներս կմեկնարկեն առարկայական բանակցություններ Բաքվի հետ` խաղաղության պայմանագրի շուրջ։ Դե-ֆակտո իշխանությունների կարծիքով գործընթացը փակուղում չէ։ ԱԽ դե-ֆակտո քարտուղարը հավելել է, որ Հայատանը միշտ պատրաստ է առարկայական բանակցությունների։ Հիշեցնենք, որ առաջներում «առարկայական բանակցություններ» մուրացողի դերում Ադրբեջանն էր։
hayaliq.com

Ինչպես հասկանալի է դառնում ԱԽ դե-ֆակտո քարտուղարի խոսքերից, դե-ֆակտո իշխանությունները ողջ ուժով լծված են «խաղաղության դարաշրջանի» օրակարգին` հաշվի չառնելով ոչ մի կարմիր գիծ և անվտանգային սպառնալիք, որոնք գալիս են թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից։ Եվ այս պայմաններում զավեշտալի է լսել դե-ֆակտո իշխանությունների շուրթերից, թե այդ ընդդիմությունն է, ում համար ՀՀ սուվերենությունը կարմիր գիծ չէ։ Եվ սա այն դեպքում, երբ այս իշխանություններն ի վիճակի չեն եղել նույնիսկ բանավոր հակադարձելու թշնամական պետության ղեկավարի այն հայտարարությանը, թե հակառակ ՀՀ դե-ֆակտո կառավարության ծրագրում ամրագրված դրույթի՝ Հայաստանը չպետք է ունենա 5 միլիոն բնակչություն։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր