«Ադրբեջանը Նախիջևանում Թուրքիայի հետ սահմանը փակել է»․ Սասուն Քոսյան

Հետաքրքիր է, որ Ադրբեջանը, ի նշան լուռ բողոքի, Նախիջևանում Թուրքիայի հետ սահմանը փակել է՝ պատրվակ դնելով քովիդը: Եթե նույնիսկ չհասնենք մեծ արդյունքների, նման ադրբեջանա-թուրքական պառակտման դրսևորումները միանշանակ մեր օգտին են և նպաստում են մեր անվտանգության ռիսկերի նվազմանը:
Ինչ վերաբերվում է «դավաճանություն» թեմայով մեկնաբանություններին, թող ոչ ոք չնեղանա, բայդ ես դրանք համարում եմ անլուրջ և անպատասխանատու վերաբերմունք Հայաստանի ապագայի նկատմամբ: Առավել ևս, երբ ապաշրջափակմանը որևէ այլընտրանք չի առաջարկվում»: