Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 42 տրանսպորտային միջոց, 45 քաղաքացու ցուցաբերել օգնություն          Խոշոր վթար Կոտայքի մարզում, «Lexus»-ը բախվել է մի քանի ծառի, հղի կին է տեղափոխվել հիվանդանոց       Մոսկվան և Վաշինգտոնը քրտնաջան աշխատում են խաղաղության համար    

14 հուլ 2022 15:53

Սա միայն սկիզբն է.․ երբ Թուրքիան է որոշում՝ ով է Հայաստանում հայտարարվում անցանկալի անձ

Հայկական պետության փլուզումը․ երբ Թուրքիան է որոշում՝ ով է Հայաստանում հայտարարվում անցանկալի անձ
 
Մենք ստանում ենք Հայաստան-Թուրքիա սիրախաղի առաջին պտուղները։ Հատուկ բանագնացների վերջին հանդիպման և հայտնի հեռախոսազրույցի ֆոինին՝ Հայաստանում անցանկալի մարդ է հայտարարվում և երկիր մուտքը արգելվում է Ֆրանսիայի նախագահների մտերիմ ընկեր, Ֆրանսիայում հայկական հարցի ամենահայտնի ջատագով, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանի մուտքը։
 
Սա միայն սկիզբն է։ Այս իրավիճակի շարունակվելու դեպքում առաջիկայում մեզ անխուսափելիորեն սպասվում է հայկական տարբեր գործիչների ձերբակալում և արտահանձնում թշնամական պետություններին, «պատերազմական հանցագործությունների» համար դատական նիստեր և իհարկե մեղադրական եզրակացություններ։ Սա ընդամենը մի քանի տարվա հեռանկար է։ Ու դեռ մարդիկ կան, ովքեր հեգնանքով են վերաբերում Հայաստանի թրքացման մասին զգուշացումներին։
 
Քրիստինե Վարդանյան
ՀՅԴ անդամ,
«Հայաստան» խմբակցության պատգամավոր

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր