Էդվարդ Ասրյանը, որը երեկ նշանակվեց ԳՇ պետ, ստորագրել էր Օնիկ Գասպարյանի հայտարության տակ և պահանջում էր Փաշինյանի հրաժարականը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ԶՈՒ գլխավոր շտաբի արդեն նախկին պետ Օնիկ Գասպարյանին միացած մյուս բարձրաստիճան պաշտոնյաների մասով Պաշտպանության նախարարությունում գործընթաց է սկսվել: Օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ պաշտպանության նախարարության ղեկավար կազմն իր մոտ է հրավիրում Գասպարյանի հայտարարությանը միացած բարձրաստիճան զինվորականներին, փորձում շահագրգռել նրանց՝ տարբեր առաջարկություններ հնչեցնելով:
Եվ ՀՀ ՊՆ գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը, որը երեկ նշանակվեց ԳՇ պետ, ՊՆ նախարարի տեղակալ, ևս ստորագրել էր Օնիկ Գասպարյանի հայտարության տակ և պահանջում էր վարչապետի հրաժարականը, բայց նրան դեռես մեկ տարի առաջ նոր պաշտոն էին տվել: 2021 թվականին ՀՀ նախագահի հրամանագրով Է. Ասրյանը նշանակվել էր ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետ-ԳՇ պետի տեղակալ։ Ասրյանի շուրջ ուշագրավ զարգացումները այսքանով չեն սահմանափակվում: 2021 թվականին ԱԺ-ում սահմանային լարվածությունը քննարկելու նախաձեռնություն էր եղել ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության կողմից և քաղաքական իշխանությունը Ասրյանին էր ուղարկել ԱԺ:
Այդ ժամանակ Ասրյանը ԱԺ-ում ելույթ էր ունեցել, կոնկրետ հարցերի կոնկրետ պատասխաններ տվել. ՊՆ-ում նրան հայտնել են, թե նա ազատված է ԳՇ պետի տեղակալի պաշտոնից, գնա Արցախ, լինի այնտեղի ԳՇ պետ: Արդյունքում մեկ տարի անց նրան կրկին բերեցին և նշանակեցին ՀՀ ՊՆ ԳՇ պետ, ՀՀ ՊՆ նախարարի առաջին տեղակալ»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում