Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված սպասվում է բարձր ջերմային ֆոն          «Զվարթնոց» օդանավակայանի մոտ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել, վիրավոր կա       Շահրամանյանի կողմից Ադրբեջանին փոխանցված հայտարարության տեքստում չկա որևէ հիշատակում Արցախի լուծարման կամ ՀՀ ԶՈւ վերաբերյալ    

15 հուլ 2022 12:49

Տեսանյութ. Ինչու են լրտեսները շատանո՞ւմ.թող իմանան, որ լրտեսություն անելու համար հակառակորդը վճարում է մեկ անգամ՝ առաջին ինֆորմացիայի համար, հետո աշխատեցնում է առանց վճարելու

Օրերս ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հերթական հաղորդագրությունը տարածեց այն մասին, որ բացահայտվել է զինծառայողի կողմից կատարված պետական դավաճանության ևս մեկ դեպք՝ կից հրապարակելով նաև տեսանյութ։


ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի համոզմամբ՝ լրտեսների վերաբերյալ հաճախակի տարածվող հաղորդագրությունները վկայությունն են այն բանի, որ Ազգային անվտանգության ծառայությունն իր բուն գործով չի զբաղվում։


Ըստ Հակոբյանի՝ սրանից զատ պետք է ուշադրություն հրավիրել մեկ այլ՝ շատ կարևոր հանգամանքի վրա։



«Երկրի ղեկավարի վերադասը ժողովուրդն է, և, երբ նրանց ասում է, թե՝ ես ի՞նչ անեմ, որ լրտեսներ կան, սխալ է, նման բան չպետք է հնչեցնել, որովհետև այդ լրտեսները քոնն են, քո ենթակաները, որոնք քեզ ընտրել են ու ծառայել քո ղեկավարած կառույցներում, հետևաբար՝ պարզի՛ր և պատժի՛ր։


Ինչ վերաբերում է լրտեսների շատությանը, ապա այստեղ հարց եմ ուզում տալ Ազգային անվտանգության ծառայությանը՝ իսկ վերլուծե՞լ եք, թե այդ ո՞ր թվականից է սկսել ՀՀ-ում գործել լրտեսական ցանց ու ինֆորմացիա տրամադրել Ադրբեջանին. դա արվել է 2018 թվականից հետո, ուստի հենց այստեղից պետք է անել հետևություններ ու հասկանալ, թե ինչո՞ւ նման բան եղավ։


Ես վերլուծության և գնահատականի արժանի հարց եմ բարձրացնում»,- ասաց Մովսես Հակոբյանը՝ ներկայացնելով նաև 2018 թվականից հետո լրտեսական ցանցի ակտիվ գործունեության պատճառների վերաբերյալ իր դիտարկումները։


«Ես կարող եմ երկու բան ասել՝ կա՛մ դա պատճառ է նրա, որ Ազգային անվտանգության ծառայությունն իր գործը թողել ու զբաղվում է ուրիշ գործերով՝ կոռուպցիա, զիլ-զիբիլ, և իր հիմնական գործով՝ հակահետախուզությամբ, չի զբաղվում, կա՛մ պատճառ է նրա, որ իշխանությունն ասում է՝ բանակը թալանել ու բանակի հաշվին բիզնես են արել, ընդդիմությունն ասում է՝ 5 միլիարդով Արցախը վաճառել են, և այդ ինֆորմացիան հակառակորդը վերլուծում է և բաց թողնում մեր հասարակության մեջ, ասում են՝ նախկինները և ներկաները վաճառել են, ձեզ փայ չի հասել, հիմա եկեք, ձեզ փայ տանք։ Ես այստեղ ուզում եմ ասել, որ հակառակորդը վճարում է մեկ անգամ, հետո այդ ինֆորմացիան է դեմ տալիս ու ասում՝ եթե չշարունակես ինֆորմացիա տալ, դա կհայտնվի քո երկրի ԱԱԾ-ում, հետևապես, թող իմանան, որ լրտեսություն անելու համար հակառակորդը վճարում է մեկ անգամ՝ առաջին ինֆորմացիայի համար, հետո աշխատեցնում է առանց վճարելու»,- ասաց Մովսես Հակոբյանը։


Մանրամասները՝ տեսանյութում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր