Գեղարքունիքի մարզում հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ          Պարզվել է վանաձորցի 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը       Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով. եղանակն առաջիկա օրերին    

15 հուլ 2022 13:49

Այս հայտնագործությունը օգուտ կբերի թոքերի ոչ մանր բջջային քաղցկեղով բոլոր հիվանդներին

Թոքերի քաղցկեղը քաղցկեղի ամենամահացու ձեւն է, որից ամբողջ աշխարհում մահանում է մոտ 1,8 միլիոն մարդ:


Այս հիվանդության բուժումը վերջին տարիներին բարելավվել է, եւ Էդիթ Քոուենի համալսարանի նոր ուսումնասիրությունը ցույց է տվել, թե ինչպես կարելի է այն ավելի արդյունավետ դարձնել:


Իմունոթերապիան դարձել է հիմնական զենք թոքերի ոչ մանր բջջային քաղցկեղի դեմ պայքարի  համար, որը կազմում է թոքերի քաղցկեղի բոլոր ախտորոշումների 80-85 տոկոսը:


Ցավոք, իմունոթերապիան կարող է նաեւ հանգեցնել լուրջ կողմնակի բարդությունների պացիենտների մոտ՝ նրանց առնվազն 74 տոկոսն իմունիտետի հետ կապված անբարենպաստ ռեակցիաներ է ունենում:


21 տոկոսի մոտ զարգացնում է 3-րդ կամ 4-րդ աստիճանի տոքսիկություն, որը կարող է հանգեցնել ցմահ բարդությունների՝ ազդելով մաշկի, աղիքների, լյարդի կամ էնդոկրին համակարգի վրա:


Այս կողմնակի ազդեցությունները կարող են հանգեցնել նրան, որ քաղցկեղի բուժումը դադարեցվի, ինչը հղի է հիվանդության հետագա առաջընթացով:


Հետազոտության ղեկավար, դոցենտ, Էդիթ Քոուենի համալսարանի Ստույգ առողջության կենտրոնի աշխատակից Էլին Գրեյը իմունոթերապիան նկարագրել է որպես «երկսայրի սուր», սակայն գիտնականները որոշիչ բեկում են կատարել:


Հետազոտության բանալին մարդու լեյկոցիտների անտիգեններն են կամ HLA-ն, որոնք մարմնի բջիջների մեծ մասում հայտնաբերված մարկերներ են:


Իմունային համակարգը HLA-ն օգտագործում է, որպեսզի որոշի, թե որ բջիջները կան եւ որոնք չկան մարմնում, եւ դրանք ազդանշանային համակարգի մի մասն են, որը հայտնաբերում է վիրուսները, վարակները եւ քաղցկեղը:


Հետազոտական թիմն ուսումնասիրել է թոքերի ոչ մանր բջջային քաղցկեղով 179 պացիենտների HLA-ն եւ հայտնաբերել ամուր կապ HLA-ի գենետիկական բաղադրության եւ իմունոթերապիայից կողմնակի ազդեցությունների հավանականության միջեւ:


Հետազոտության ղեկավար դոկտոր Աֆաֆ Աբեդը կարծում է, որ այս հայտնագործությունը օգուտ կբերի թոքերի ոչ մանր բջջային քաղցկեղով բոլոր հիվանդներին, անկախ նրանից՝ նրանք գենետիկորեն հակված են իմունոթերապիայի կողմնակի ռեակցիաների, թե ոչ:


Հետազոտության արդյունքները հրապարակվել են European Journal of Cancer ամսագրում։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր