Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել          Իրանի նպատակը ոչ թե պшտերազմի դադարեցումն է, այլ պшտերազմի այնպիսի վարում, որը կկանխարգելի հնարավոր հաջորդ պшտերազմը       Թուրքիայում քրեական հետապնդման է ենթարկվել Ռոջհիլաթ Աքսոյը, որը ցուցադրել է Հայոց ցեղասպանության մասին «Ավրորայի լուսաբացը» հայկական ֆիլմը    

18 հուլ 2022 10:00

Արցախի ՊԲ-ի փոխարեն «Ղարաբաղի ժողովրդական միլիցիա», ռուս խաղաղապահների դուրսբերում. ի՞նչ են պայմանավորվել Միրզոյանն ու Բայրամովը

Վերջին տեղեկությունը Մոսկվայի իրավասու մարմիններից: Թբիլիսիում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հանդիպել են դեմ առ դեմ և զրուցել շուրջ 3 ժամ։ Հատուկ ծառայությունների տվյալներով՝ քննարկվել են մի քանի հարցեր. իր թելեգրամյան ալիքում գրում է ռուսաստանահայ մեդիամագնատ, հրատարակիչ Արամ Գաբրելյանովը։

«Ռուսաստանի զինված ուժերի դուրսբերումը Ղարաբաղից և Արցախի Պաշտպանության բանակի փոխարեն Ղարաբաղի ժողովրդական միլիցիայի ստեղծումը, Լաչինի միջանցքի հանձնումը և խաղաղության պայմանագրի հիմնական թեզերը Բրյուսելում նոր գագաթնաժողովի նախօրեին։

Առաջին երկու հարցերի շուրջ ձեռք է բերվել լիարժեք փոխըմբռնում: Խաղաղության պայմանագրի ադրբեջանական ծրագրի մասով՝ հայկական կողմը խնդրել է պատրաստել ոչ թե պայմանագիր, այլ հռչակագիր։ Ինչն, ըստ էության, ոչնչով չի տարբերվում պայմանագրից։ Նիկոլը գրագետ, մաս-մաս վաճառում է Հայաստանը։ Հատուկ ծառայությունները վստահ են, որ Փաշինյանը անհոգ ծերության համար Ադրբեջանից մեծ գումար է ստանալու։ Փողերի երաշխավորը լինելու է ԱՄՆ-ը։ Այդ պատճառով ԿՀՎ տնօրենը թռավ Հայաստան։ Հաջորդ փուլը ռուսական ռազմակայանի դուրսբերումն է և ամերիկացիների կողմից Հայաստանի և Իրանի սահմանի վերահսկողությունը։ Ամերիկացիները Փաշինյանի ձեռքով Ռուսաստանին թողնում են Կասպից ծովով Իրանի հետ շփվելու միակ ճանապարհը։ Հաշվի առնելով, որ Ռուսաստանը Կասպից ծովում չունի ժամանակակից մեծ նավահանգիստ, Իրանի հետ հաղորդակցությունը շատ խնդրահարույց է», - նշել է նա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր