ՌԴ-ում վերջապես հասկացան՝ Ադրբեջանը այն չէ, ինչ փորձում էր իրեն ներկայացնել          Ալիևին որևէ պայմանագիր պետք չի, բայց նա հասկացել է տարբեր կողմերի հետ առևտուր անելու հմտությունը, ինչպես մերժումները վաճառել այլ խաղացողների վրա       Հերիք չի քաղաքական գործիչներին քաղաքական հայտարարությունների համար ոմանք դատի են տալիս, դեռ դատարաններն էլ նման որոշումներ են կայացնում    

18 հուլ 2022 11:10

Մի քանի ՀԿ-ներ հայտարարություն են տարածել, որ Արմեն Գրիգորյանի հետ կատարվածը սպանություն է

Հասարակական մի քանի կազմակերպություններ ցավակցական խոսք են տարածել դատարանի դահլիճում պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի մահվան կապակցությամբ.

«Խոր վշտով ցավակցում ենք պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի ընտանիքին, հարազատներին, մտերիմներին նրա անժամանակ, ողբերգական մահվան կապակցությամբ: Մխիթարանքի մեր խոսքն ենք հղում և զորակցություն հայտնում բոլորին: Այս մահը մեծ կորուստ է բոլոր ազգասեր հայերի համար:

Հիշատակն արդարոյ օրհնութեամբ եղիցի։

Հայտարարություն
 
Արժանապատիվ հայրենակիցնե՛ր.

Հուլիսի 15-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին  ատյանի դատարանի «Կենտրոն» նստավայրում «հանկարծամահ» եղավ հայտնի պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը, որը հանրությանը հայտնի էր իբրև այլախոհ և ներկա իշխանությունների հանդեպ կոշտ դիրքորոշում ունեցող անհատ:

Արմեն Գրիգորյանը ձերբակալվել էր ս.թ. մայիսի 17-ին իբր թե ազգային, ռասայական և կրոնական խտրականություն քարոզելու մեղադրանքով: Խախտելով անմեղության կանխավարկածը՝ նրա նկատմամբ ԱԱԾ-ն գործադրել էր ձերբակալման անմարդկային դաժանություն: Որևէ դիմադրություն ցույց չտվող քաղաքացուն բերման էին ենթարկել որպես առանձնապես ծանր հանցագործություն կատարած անձի: Նրան բերման ենթարկելու ստորացուցիչ կադրերը տարածվել են համացանցում:

Դժվար չէ ենթադրել, թե ինչ հոգեկան և ֆիզիկական կտտանքների է ենթարկվել Ա. Գրիգորյանը կալանքի տակ գտնվելու շուրջ երկու ամիսների ընթացքում: Մեր խորին համոզմամբ՝ Ա. Գրիգորյանը սույն ազգակործան իշխանությունների կամայականությունների հերթական զոհն է: Այդ մասին է վկայում նաև այն փաստը, որ Ա. Գրիգորյանին ձերբակալել են 2022թ.-ի մայիսի 17-ին  այն  արտահայտությունների համար, որոնք նա արել էր ավելի քան մեկ տարի առաջ: Եթե նրա ասածներն իրենց մեջ պարունակում էին հանցակազմի տարրեր, ապա ինչո՞ւ նրան ձերբակալեցին մեկ տարի հետո:

Մենք կարծում ենք, որ նրա մահը կանխամտածված գործողությունների հետևանք է, որն, ըստ էության, սպանություն է: Պարտադիր չէ, որ սպանությունը իրականացվի բռնի ֆիզիկական գործողություններով: Ըստ ՀՀ նոր Քրեական օրենսգրքի 450 հոդվածի՝ սպանություն է նաև ֆիզիկական և հոգեկան ուժեղ տառապանքներ պատճառելու միջոցով մահվան հասցնելը:

Արմեն Գրիգորյանը հերթական զոհն է, դա՛ է մեր համոզմունքը»։

 «Պահեստազորի սպաներ» շարժում
 «Ձայն հայրենեաց» մշակույթի գործիչների շարժում
 «Հայրենիքի վահան» պահեստազորի սպաների ՀԿ
 «Հայ ազգային գվարդիա» ՀԿ
 «Ղարաբաղի պատերազմի վետերանների միություն» ՀԿ
 «Իրավունքի և արժեքների գերակայություն» ՀԿ
  «Վերադարձ» հիմնադրամ

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր