Տեսանյութ.Երևան-Գյումրի ճանապարհը փակ է` ի աջակցություն Տավուշի          Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի       Շուտով կլսենք և Երասխի և միջանցքի հանձնման մասին.Փաստորեն նրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն    

18 հուլ 2022 12:40

Տեսանյութ․Արմենի վերջին ժպիտից մինչև նրա մահանալը տևել է 58 վայրկյան

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի հոգեհանգստի արարողությունն է։ Ներկա են մշակութային, հասարակական, քաղաքական գործիչներ, Արմենի հարազատները, ուղղակի քաղաքացիներ, ովքեր նրան ավելի շատ ճանաչել են էկրանից։

«Արմենի մահը քաղաքական սպանություն էր։ Ոչ միայն քաղաքական շինծու գործ էր, քաղաքական կալանավորում էր, քաղաքական դատավարություն էր, նաև քաղաքական սպանություն»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

Նա նշեց, որ նման սպանությունները որևէ մեկը չի մարսում, մեղավորներն անպայման պատժվում են՝ կամ մարդկանց կողմից, կամ օրենքով, կամ Աստծո կողմից։

«Արմենի նման ինտելեկտուալ մարդուն կորցելը, մեծ կորուստ է հայ հասարակության, հասարակական-քաղաքական դաշտի համար»,- նշեց քաղաքական գործիչը։

Թատերագիր Վահրամ Սահակյանն ասաց, որ Արմենը «վառվեց» . «Մտածողությունը, մտքերը իրեն տարան այնտեղ, որ այդ մարդուն զոհ տվեցին»։

«Կարծում եմ՝ մեր հայ ազգը ինչ-որ պահի կհասկանա, որ կարևոր է ունենալ պետություն, որովհետև եթե պետություն չես, ազգ էլ չես»,- ասաց թատերագիրը։ 

Նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, ով ներկա էր դատավարությանը, որի ընթացքում մահացավ Արմեն Գրիգորյանը, ասաց. «Արմենի եղբայրը բժիշկ է, այնտեղ էր ու հենց առաջին պահից օգնություն է ցուցաբերել  մինչև շտապօգնության մեքենան հասնի։ Շտապօգնության մեքենան հասել էր դատարան 16 րոպե հետո։ 

Փրկվելու տարբերակ կա՞ր, թե՞ ոչ։ Եթե շտապօգնության մեքենան անմիջապես հասներ կամ տեղում լիներ վերակենդանացման բաժանմունքի համար նախատեսված սարքավորումներ, միգուցե հնարավոր լիներ։

Արմենի վերջին ժպիտից մինչև նրա մահանալը տևել է 58 վայրկյան։

Սա քաղաքական հաշվեհարդար էր, քաղաքական սպանություն քաղաքական հաշվեհարդարի արդյունքում»։ 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր