Ինչպես կարող են Երևանի իշխանություններն իրենց երկիրն անվտանգ համարել, երբ նրա տարածքի որոշ հատվածներ արդեն օկուպացված են ադրբեջանցիների կողմից          Գեղարքունիքի մարզում հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ       Պարզվել է վանաձորցի 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը    

18 հուլ 2022 14:19

Միջադեպ քաղաքացիների ու պարեկների միջև․ պարեկներն արցունքաբեր գազ են կիրառել և կրակել օդ

Հայաստանի քննչական կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել են 2 քաղաքացի: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝  հուլիսի 16-ին  ծառայություն կատարող կրտսեր պարեկ Մ.Մ-ն, պարեկ Գ.Մ.-ի հետ նկատել են, որ Նուբարաշենի 7-րդ և 9-րդ փողոցների խաչմերուկում երթևեկությունը ծանրաբեռնված է ու որոշել են կարգավորել երթևեկությունը: Այդ ժամանակ քաղաքացիներից մեկը սկսել է վիճաբանել պարեկների հետ, չի ենթարկվել նրանց օրինական պահանջին ու մի քանի անգամ պարեկների հասցեին հայհոյանքներ է հնչեցրել: Պարեկները մի քանի անգամ այդ քաղաքացուն հորդորել են հարգալից վերաբերվել հասարակության և իրենց նկատմամբ, սակայն քաղաքացին շարունակել է հայհոյանքներ տալ: Նրան հանդարտեցնելու համար պարեկները արցուքաբեր գազ են կիրառել, վիճաբանությանը միջամտել է զինվորական համազգեստով քաղաքացի, ով, ըստ լրատվամիջոցի, հարձակվել է պարեկ Մ.Մ.-ի վրա,հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածք: Պարեկ Մ.Մ.-ն՝ իր անվամբ հաշվառված հրազենից դեպի երկինք մեկ նախազգուշական կրակոց է արձակել ու արդեն դեպքի վայր ժամանած լրացուցիչ օգնական ուժերի հետ զինվորական համազգեստով այդ քաղաքացուն վնասազերծել և տեղափոխել են ոստիկանության Նուբարաշենի բաժանմունք: Տեղում պարզվել է, որ նա Գեղարքունիքի մարզի բնակիչ, 19-ամյա Ա. Օ.-ն է:
Որոշ ժամանակ անց, ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի, ոստիկանության Նուբարաշենի բաժանմունքի ծառայողները՝ համագործակցելով ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության Երևանի կայազորի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների հետ, այնուհետեւ համագործակցելով ոստիկանության պարեկային ծառայության ծառայողների հետ, պարզել են, վիճաբանության մյուս մասնակցի ինքնությունը: Կատարված բացատրական աշխատանքների արդյունքում վերջինս ինքնակամ ներկայացել է ոստիկանության Նուբարաշենի բաժանմունք:   Նա նույնպես Գեղարքունիքի մարզի բնակիչ է, 27-ամյա Տ.Խ.-ն:   Ա.Օ.-ն և Տ.Խ.-ն ոստիկանների կողմից ներկայացբվել են Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ էլ քննիչի որոշմամբ ձերբակալվել են: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր