Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս    

18 հուլ 2022 16:14

Թուրքական լրատվամիջոցները գրում են Աթենքի և Անկարայի միջև զինված առճակատման հավանական մեկնարկի մասին

Հունաստանի զինված ուժերը Թուրքիայի սահմանին ավելի քան 80 տանկ ու զրահափոխադրիչներ են տեղակայել։ Այս մասին հայտնում է Avia.pro պորտալը՝ հղում անելով թուրքական աղբյուրներին։


Հաղորդվում է, որ Հունաստանի զինված ուժերի մեծ խմբավորման ժամանակավոր ճամբարը գտնվում է պետական սահմանից ընդամենը 3 կիլոմետր հեռավորության վրա՝ Մարիցա գետի տարածքում։


Հունաստանի ծանր տեխնիկան, բեռնաթափվելուց հետո, անմիջապես տեղակայվել է արդեն պատրաստված դաշտային ամրություններում։ Քիչ այն կողմ Հունաստանը տեղակայել է հրետանային մարտկոցներ։


Թուրքական լրատվամիջոցները գրում են Աթենքի և Անկարայի միջև զինված առճակատման հավանական մեկնարկի մասին։


Հունիսի սկզբին Հունաստանն իր բանակը Էգեյան ծովի արևելյան մասում բարձր պատրաստության վիճակի բերեց՝ Թուրքիայից եկող սպառնալիքների պատճառով։


Դրանից հետո Թուրքիայի նախագահը Հունաստանին սպառազինությունների կուտակման համար խոստացավ «ողբերգական ավարտ»։


«Մենք ևս մեկ անգամ զգուշացնում ենք Հունաստանին խուսափել երևակայություններից, հայտարարություններից և գործողություններից, որոնց համար նա ստիպված կլինի զղջալ, ինչպես դա արել է արդեն հարյուր տարի առաջ, և խորհուրդ ենք տալիս խելքի գալ»,- գրել է Ռեջեփ Թայիփ Էրդողանը։


Ուղիղ հարյուր տարի առաջ 1919-22 թվականների թուրք-հունական պատերազմն ավարտվեց հույների պարտությամբ։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր