Այս սերմերը լավացնում են տեսողությունը, կանխարգելում անքնությունը, օգնում ազատվել ավելորդ կիլոգրամներից          ՀՀ-ում հարցվածների շուրջ 60 տոկոսը դեմ է Սյունիքով ադրբեջանցիներին ճանապարհ տրամադրելուն       Եթե կիրակի օրն ընտրություններ լինեին, որ քաղաքական ուժին ձայն կտայիք. «GALLUP»-ը հարցում է անցկացրել    

19 հուլ 2022 14:40

«ՀՀ-ից պայմանագրայիններ Արցախում ներգրավված չեն», այսինքն, եթե ՀՀ գրանցումով զինվորականը թշնամուն գերի ընկնի Արցախի տարածքում, ապա ՀՀ-ն որևէ կերպ տեր չի

«Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանի գրառումը. «Արմեն Գրիգորյան. «Հայաստանից ԼՂ Պաշտպանության բանակ պայմանագրայիններ չեն զորակոչվում: Ըստ անհրաժեշտության՝ ԼՂ-ն տեղում է կազմակերպում պայմանագրային զինծառայողների ներգրավում»։

Էս էն «ԱԽՔ» կոչվածն է... Իր հայտարարությունից, ըստ էության, բխում է, որ եթե ՀՀ գրանցումով զինվորականը թշնամուն գերի ընկնի Արցախի տարածքում, ապա ՀՀ-ն որևէ կերպ տեր չի, քանզի «ՀՀ-ից պայմանագրայիններ Արցախում ներգրավված չեն»։

Ընդհանրապես սրա հարցազրույցի ամբողջ ասելիքն այն է, որ ղարաբաղցիք ոնց ուզում են թող իրենց գլխի ճարը տեսնեն։

Հ. Գ. «Հարսանիք Շուշիում» օպերացիա անողը...»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր