ՀՀ քննչական կոմիտեն մանրամասներ է ներկայացրել Ավետիք Չալաբյանի գործի վերաբերյալ          «Սպանդարյան» գերեզմանատանը քաղաքացին ընկել է փոսը       Հունիսի վերջը բարենպաստ ժամանակահատված կլինի այս կենդանակերպի նշանների համար    

19 հուլ 2022 16:30

Շոգին հայրենիք փրկել չի լինում.Ձմեռը ցուրտ է, ամառը շոգ է, գարնանն ու աշնանն էլ անձրևներն են խանգարում

Շոգին հայրենիք փրկել չի լինում, Իշխան Սաղաթելյանը ստիպված հետաձգեց սեզոնային ընդդիմության հանրահավաքը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը:


«Ձմեռը ցուրտ է, ամառը շոգ է, գարնանն ու  աշնանն էլ անձրևներն են խանգարում։


Թվում է, թե Հայաստանի բնակլիմայական պայմանները ընդդիմության օգտին չեն, բայց ընդհակառակը՝  ամեն անգամ եղանակը պատճառաբանելով փորձում են քողարկել իրենց ձախողումը։


Սեզոնային փրկիչները»,- գրել է Չախոյանը։


Նշենք, որ ավելի վաղ ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, որ պայմանավորված եղանակային պայմաններով`նախատեսված հանրահավաքի օրը և ժամը փոխում են։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր