«Խոսքը կարող է վերաբերել Արցախի զինաթափմանը․ այս իշխանությունները նկատի ունեն Արցախում գտնվող ռազմական տեխնիկան, որի դուրսբերումն Ադրբեջանի պահանջն է»

«Եվ ահա ՀՀ ԱԽ քարտուղարն այսօր հայտարարեց, որ «պատերազմի բերումով Արցախ մուտք գործած ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները վերադառնում են Հայաստան»։
Բայց քանի որ իմ տեղեկություններով՝ Արցախում ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներ չկան, իսկ ժամկետային զինծառայողների զորացրումը քաղաքական հայտարարության առիթ չէ, ուրեմն կարելի է ենթադրել, որ քննարկվող թեման շատ ավելի բովանդակային է, քան կարող է թվալ առաջին հայացքից։
Այս դեպքում խոսքը կարող է վերաբերել միայն Արցախի զինաթափմանը։ Վստահ եմ՝ «ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներ» ասելով՝ այս իշխանությունները նկատի ունեն Արցախում գտնվող ռազմական տեխնիկան, որի դուրսբերումն ադրբեջանական կողմի՝ վաղուց ձևակերպված պահանջներից մեկն է»,- ընդգծել է քաղաքագետը։