Երևանում դաժանությամբ սպանած՝ քրոջը գլխատած եղբայրն անմեղսունակ է ճանաչվել
![](https://livenews.am/press/wp-content/uploads/2021/12/%D5%80%D4%B7%D5%91-%D5%AB-%D5%A2%D5%A1%D5%AA%D5%B6%D5%AB-%D5%BA%D5%A5%D5%BF%D5%A8-%D5%A4%D5%A1%D5%B6%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B0%D5%A1%D6%80%D5%A5%D5%AC-%D5%A7-%D5%A7%D5%AC%D5%A5%D5%AF%D5%BF%D6%80%D5%AB%D5%AF%D5%AB%D5%B6..-800x445.png)
ՀՀ ՔՕ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (սպանություն) նախատեսված քրեական օրենքով չթույլատրված արարքն անմեղսունակության վիճակում կատարած Վահրամ Մեժլումյանն ազատվել է քրեական պատասխանատվությունից և պատժից ու նրա նկատմամբ կիրառվել բժշկական բնույթի հարկադրանքի միջոց։
Դատարանի որոշմամբ՝ նա տեղափոխվել է հոգեբուժարան։
Ըստ մեղադրանքի՝ Վահրամ Մեժլումյանը շուրջ 6 ամիս բնակվելով քրոջ՝ Մելանյա Մեժլումյանի տանը՝ Երևան քաղաքի Նոր Արեշ 11 փողոցի տներից մեկում, երկու տարի առաջ օգոստոսի 1-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում, Մելանյա Մեժլումյանին ապօրինի կյանքից զրկելու դիտավորությամբ՝ խոհանոցից վերցրել է տնտեսակենցաղային խառնիչ սարքը, մուտք է գործել քրոջ ննջասենյակ, որտեղ վերջինս զբաղված է եղել համակարգչով, խառնիչի սև գույնի հոսանքի լարը գցել է քրոջ պարանոցին և սկսել է խեղդելով մարմինը գցել ննջասենյակի հատակին, տեսնելով որ քույրը շարժվում է՝ իր դիտավորությունը ավարտին հասցնելու նպատակով, օգտագործելով նախկինում որպես հերձողի աշխատանքային գործունեության երկարատև փորձը, սառնասրտորեն և արյուն տեսնելու ու տուժողին տառապանքներ պատճառելու դաժանության մոլուցքով լցված, հարակից սենյակից վերցրել է 35 սմ երկարությամբ ինքնաշեն եղանակով սրված երկաթը և որպես դանակ օգտագործելով՝ ձախ ձեռքով բռնել է հատակին պառկած Մելանյա Մեժլումյանի մազերից և աջ ձեռքով սկսել է կոկորդի հատվածից կտրել գլուխը և այդ կերպ առանձին դաժանությամբ սպանել է նրան: