Քանի դեռ Հայաստանի շուրջ աշխատում է ակտիվ դիվանագիտություն, պատերազմի վտանգ այս պահին չկա, բայց...

1. Հայկական լրատվամիջոցների՝ պատերազմի վտանգը շեշտադրելով մի քանի հազար ավելի լայքեր հավաքելու կցվածքն անընդունելի է, մեղմ ասած:
2. Պատերազմի վտանգ միշտ էլ կա, անգամ խաղաղ ժամանակ, բայց այսօր, քանի դեռ Հայաստանի շուրջ աշխատում է ակտիվ դիվանագիտություն, և սա նաև մեր ողբերգությունն է, պատերազմի վտանգ այս պահին չկա:
3. Օգոստոսի վերջին Բրյուսելում սպասվում է Փաշինյան-Ալիև հանդիպում, ինչը նշանակում է, որ հնարավոր պատերազմը ևս մեկ-մեկուկես ամիս հետաձգվում է:
4. Եթե մեր խնդիրները չլուծենք մեր հարևանների հետ, ապա պատերազմի սպառնալիք միշտ է լինելու, ինչպես եղավ 2020-ի ԱՂԵՏԸ:
5. Ցավալի է, որ մենք մեր խնդիրները լուծելու փոխարեն այն աութսորս ենք անում ռուսներին, ամերիկացիներին, եվրոպացիներին, հույսներս դնում իրանցիների, հնդիկների, չինացիների վրա:
6. Հայաստանը, այս կառավարությունը, ինչպես իր նախորդները, զբաղված են լուծումների իմիտացիայով: Դա չափազանց վտանգավոր է և կարող է պատերազմի դուռ բացել: Վախենո՞ւմ եք նոր Բաթումից և Ալեքսանդրապոլից, ուրեմն՝ ՀԵՌԱՑԵՔ: Ձեր արկածախնդրության պատճառով մենք արդեն մի պատերազմ ենք ճաշակել՝ մի ամբողջ սերունդ ուղարկելով մահվան դուռը:
Կրկնեմ՝ ՊԱՏԵՐԱԶԱՄ չի լինելու առաջիկայում... մնացյալի մասին կգրեմ ԱԼԻՔ-ի իմ սյունակում:
Եթե բանակում զինվոր ունեք, ՄԻ ԱՆՀԱՆԳՍՏԱՑԵՔ: Եթե պլաններ ունեք, ՄԻ՛ ՀԵՏԱՁԳԵՔ:
Եթե գնում եք գյուղ, Սևան կամ այլ տեղ հանգստի, ԳՆԱՑԵՔ:
Եվ վերջում՝ ՀԱՅԱՍՏԱ՛Ն, դու մեղք ես, որ ունեցել ես և ունես նման հանցավոր պատասխանատուներ»: