Եռաբլուր ենք եկել, մեր խոնարհումը բերենք զnhված մեր զավակների hիշատակին, աղոթելու մեր հայրենիքի խաղաղ ու ապահով կյանքի համար          Հայկական բանակն այն կառույցն է, որը պատշաճ ուշադրության պայմաններում առաջինը կարող է շտկել իր ողնաշարը ու վերականգնվել       Պետք է պատրաստ լինենք մեր պետական սահմանները պահելու, արտաքին քաղաքականությունն էլ հոյակապ գնում է, բերեք չբզբզանք    

20 հուլ 2022 12:59

Դպրոցում մայրը, սեղանի վրա կանգնած մաքրություն կատարելիս, ընկել է իր 2-ամյա երեխայի վրա․ վերջինը հիվանդանոցում մահացել է

Երեկ՝ հուլիսի 19-ին, Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում մահացել է Արարատի մարզի բնակիչ 2-ամյա Է․Թ․-ն։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեխան նշված հիվանդանոց էր տեղափոխվել հուլիսի 7-ին «Արտաշատ» բժշկական կենտրոնից։ Այդ օրը՝ ժամը 12։00-ի սահմաններում ահազանգ էր ստացվել, որ «գանգուղեղային տրավմա, կոմա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել տղա երեխա։

Ոստիկանները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 11։50-ի սահմաններում Բաղրամյան գյուղի Թորգոմ Փոստաջյանի անվան միջնակարգ դպրոցի դասասենյակում 38-ամյա Մ․Ս․-ն կանգնել է սեղանի վրա, որպեսզի մաքրության աշխատանքներ կատարի, սակայն սեղանը կոտրվել է և Մ․Ս․-ն կոտրված սեղանի բեկորների հետ միասին ընկել է Է․Թ․-ի վրա, ինչի հետևանքով էլ վերջինս վնասվածքներ է ստացել

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր