Պետական իշխանության բոլոր օղակներին հիշեցնում ենք, որ եկեղեցական կարգապահական հարցերը կարգավորվում են բացառապես կանոնական իրավունքով          Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում, կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի հարյուր մետրից       Երևանում Infinity-ն պայթել է ընթացքի ժամանակ, «սպանության փորձ» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ    

21 հուլ 2022 10:33

Սյունիքի մարզում կրկին աննախադեպ շարժ է.չի բացառվում, որ նախատեսվածից շուտ պարեկներին գործուղեն Սյունիք. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Սյունիքի մարզում կրկին աննախադեպ շարժ է։ Պարբերաբար մարզ են այցելում եվրոպացի պաշտոնյաներ, դիվանագետներ։ Նախօրեին մարզ է այցելել ոստիկանապետ Վահե Ղազարյանը, երեկ՝ տարածքային կառավարման նախարար Գնել Սանոսյանը։ Տեղեկացանք, որ ոստիկանապետի այցի ընթացքում քննարկվել է Սյունիքում պարեկների գործունեության նպատակահարմարությունը, չի բացառվում, որ նախատեսվածից շուտ պարեկներին գործուղեն Սյունիք։

Հիշեցնենք, որ ներկայումս Գյումրիում եւ Լոռիում են պարեկների ծառայությունը ներդրել, ընթացքի մեջ է Արագածոտնի, Կոտայքի, Գեղարքունիքի, Տավուշի մարզերում ներդրումը, մյուս մարզերում նախատեսվում է եկող տարի, սակայն չեն բացառում, որ Սյունիքում արագացնեն։ ԱՄՆ իշխանությունները եւ սորոսականները շատ են կարեւորում պարեկների ներդրումն ու ՆԳ նախարարության ստեղծումը։ Նիկոլ Փաշինյանը վերջին մեկ ամսում երկու անգամ արդեն խորհրդակցություն է հրավիրել այս հարցով, որտեղ ուժային կառույցների հետ նույն սեղանի շուրջ մշտապես հայտնվում են Դանիել Իոաննիսյանն ու Արթուր Սաքունցը»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 21․ 07.22թ համարում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր