Արմեն Գրրիգորյանը սեփական նախաձեռնությամբ Ադրբեջանի ձեռքը հաղթաթութ դրեց՝ ՀՀ-ն հռչակեց ագրեսոր երկիր

Այսինքն՝ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը սեփական նախաձեռնությամբ հայտարարեց, որ 2020թվականի պատերազմին մասնակցել են Հայաստանի զինված ուժեր, որոնք պատերազմի ավարտից մեկ տարի եւ ութ ամիս անց գտնվում են այնտեղ։ Դրանով նա Ադրբեջանի ձեռքը հաղթաթութ դրեց՝ միջազգային դատարաններում բազում միլիարդ դոլարանոց հայցեր ներկայացնելու Ադրբեջանի դեմ օկուպացիայի հետեւանքների, շրջակա միջավայրին պատճառված վնասների, օգտակար հանածոների անօրինական շահագործման համար Հայաստանից ֆինանսական փոխհատուցում ստանալու պահանջներով։
Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան էջ