Տեսանյութ. Մենք որպես պետություն, այդ ժամանակ գոյություն չենք ունեցել, չենք կարող պահանջատեր լինել Թուրքիայից, պահանջատեր լինենք, որ ի՞նչ          Իսրայելն էլ չի հանդարտվում. Իրանը կբախվի իր գործողությունների հետեւանքներին,մենք էլ կտանք համարժեք պատասխան       Բաքուն բարդ վիճակում է հայտնվել .ժամանակն է եկել44-օրյա պատերազմում հաղթանակի պարտքը մարելու.եթե Իրան- Իսրայել հակամարտությունը շարունակվի, ադրբեջանաթուրքական ալյանսն առիթը բաց չի թողնի    

22 հուլ 2022 12:03

Տեսանյութ.Արցախից զինտեխնիկայի շարասյուննե՞ր են դուրս բերվում

Արցախում մարդիկ երեկվանից խոսում են, որ զինտեխնիկայի շարասյուններ են դուրս բերվում Արցախից: Մարդիկ ասում են, որ իրենց աչքով են տեսել, թե ինչպես է զինտեխնիկայի շարասյունը ճանապարհով Ստեփանակերտից շարժվում դեպի Շուշի:
Այս թեմայով գրառում է արել Արցախի ԱԺ նախագահի գլխավոր խորհրդական Բելլա Լալայանը.

«Չնայած 18 թվից պարզ էր, 20 -ի նոյեմբերից էլ հստակ էր, որ Արցախի բանակը կվերացնեն, Արցախից կխլեն զենքն ու զինտեխնիկան, անզոր դարձնեն ու անօգնական, այնուհանդերձ, այսքանից հետո, զինտեխնիկայի հեռացող շարասյունը ստիպում է, որ սրտիս մաղթանքը ասեմ. թող շանթ ու կրակ թափվի նրանց գլխին, ովքեր Արցախս այս օրին հասցրին ու կապ չունի ով է դա՝ անհատ կլինի, թե պետություն, պետության դեմք կամ չինովնիկ …դավաճանված»։

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն իր հարցազրույցում օրերս նշել էր. «Ճշգրիտ լինելու համար արձանագրենք․ Պատերազմի բերումով ՀՀ ԶՈւ մի շարք ստորաբաժանումներ ՊԲ-ին օգնելու նպատակով մուտք են գործել ԼՂ: Հրադադարի հաստատումից հետո նրանք վերադառնում են Հայաստանի Հանրապետություն: Այս գործընթացը մոտ է ավարտին եւ սեպտեմբերին կավարտվի: Ինչ վերաբերում է Պաշտպանության բանակին, այն Լեռնային Ղարաբաղում է եղել եւ շարունակում է այնտեղ մնալ»:

Սակայն պատերազմի ժամանակ ՀՀ-ից Արցախ բերված ստորաբաժանումներն ու զինտեխնիկան Արցախից դուրս են բերվել պատերազմից անմիջապես հետո: Հարց է առաջանում, թե ի՞նչ զինտեխնիկա է դուրս բերվում հիմա, արդյո՞ք, պատերազմից հետո մնացած Արցախի ՊԲ-ի փոքրաքանակ զինտեխնիկան է հիմա դուրս բերվում Արցախից, թե ռուսական տեխնիկան է դա:

Մանրամասն՝ տեսանյութում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր