Հայաստանը հետաքրքրված է հնդկական սպառազինությամբ․Հնդկաստանը Հայաստանին դիտարկում է ոչ միայն որպես բարեկամ, այլ նաեւ լավ հակակշիռ Թուրքիային

Նշվում է, որ Հայաստանն առաջին անգամը չէ, որ հետաքրքրություն է ցուցաբերում հնդկական ռազմական տեխնիկայի նկատմամբ։ 2020 թվականին երկիրը 40 միլիոն դոլարի գործարք է կնքել Հնդկաստանի հետ չորս SWATHI ռադարների համար, որոնք տեղորոշում են զենքի գտնվելու վայրը:
Այդ ժամանակից ի վեր Հայաստանի պաշտպանական կարիքները երկրաչափական պրոգրեսիայով են աճել: «Ղարաբաղի պատերազմը մեզ ստիպեց մեզ վերաիմաստավորել պաշտպանության ոլորտի կարիքները»,- ասել է հայ պաշտոնյան, որը խնդրել է չհրապարակել իր անունը:
Հնդկաստանը Հայաստանին դիտարկում է ոչ միայն որպես բարեկամ, այլ նաեւ լավ հակակշիռ Թուրքիային, որի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հատկապես ռազմատենչ է եղել Քաշմիրի հարցում, ինչպես նաեւ Ադրբեջանին, որը սերտորեն կապված է Թուրքիայի եւ Պակիստանի հետ։
Պաշտպանության, առեւտրի եւ ներդրումների հետ միասին Հայաստանը կարող է ռազմավարական կարեւոր գործընկեր դառնալ Հնդկաստանի համար, որտեղ վերջինս կարող է իր սահմաններից դուրս բազաներ եւ առեւտրային ու պաշտպանական կենտրոն ստեղծել՝ համատեղ արտադրության եւ հնդկական արտահանման համար։ Ռուսաստանի ազդեցության գոտում գտնվելը լրացուցիչ առավելություն է Հնդկաստանի համար։ Հնդկական ցանկացած բազա չպետք է նյարդայնացնի Ռուսաստանին, նույնիսկ չնայած նրան, որ դրանք այլընտրանք են առաջարկում Հայաստանին եւ առաջ են անցնում Չինաստանի ընդլայնվող ներկայությունից, գրում է թերթը։