ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը          Տասնյակ կամ 100 միլիոնավոր դոլարները, որը Կրեմլը հատկացրել է հեղաշրջման միջոցով Հայաստանը իր ազդեցության տակ վերադարձնելու համար՝ սկսել են արդեն բաժանել իրենց խամաճիկներին       Ցուցարարների ճնշման ներքո Փաշինյանի հեռացման մասին խոսելը դեռ վաղաժամ է.ՀՀ-ում սահմանազատման դեմ բողոքի ակցիաները կարող են ավարտվել արյունով    

23 հուլ 2022 10:18

Իրականությունը շատ ավելի վատ ու մտահոգիչ է.Արևմուտքին տարածաշրջանն է հետաքրքրում, ոչ թե Հայաստանը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է


Թուրքական ապրանքների ներմուծման արգելքներից հետո 2022 թ. հունվարի 1-ից էմբարգոն ոչ միայն հանվեց, այլև հայ և թուրք բանագնացների վերջին հանդիպման ընթացքում պայմանավորվածություն ձեռք բերվեց օդային ճանապարհով բեռնափոխադրումներ սկսելու վերաբերյալ:


«Փաստի» հետ զրույցում էներգետիկ և անվտանգության հարցերով փորձագետ Արմեն Մանվել յանը նշել է, որ անգրագետ ու կեղծ են բոլոր խոսակցությունները, թե թուրքական շուկան մեզ կարող է օգուտ բերել: «Հաշվի առնելով, որ ունենք ոչ թե Հայաստանի, այլ թուրք-ադրբեջանական շահերը սպասարկող իշխանություն, միայն այդ տրամաբանությամբ կարող ենք բացատրել, թե ինչու են շտապում օր առաջ օդային բեռնափոխադրումներ իրականացնել Թուրքիայի հետ: Միևնույն ժամանակ, անհասկանալի է, թե ինչ բեռնափոխադրումների մասին է խոսքը: Մանավանդ, որ Վրաստանի միջոցով Հայաստանի և Թուրքիայի միջև առևտուր միշտ էլ եղել է, որն առանձնապես չի տպավորել այն առումով, որ մենք ավելի շատ ներմուծող երկիր ենք, քան արտահանող»,-ասաց մեր զրուցակիցը՝ նշելով, որ իրականում վտանգները մեծ են:


«Հայկական կողմը տնտեսական առումով օգուտ չունի. վնասները հսկայական են, օգուտները՝ զրոյական: Հետևաբար, Թուրքիայի շահերից ելնելով շտապ ինչ-որ քայլեր անելը ոչ մի կերպ չի բխում Հայաստանի շահերից նաև տնտեսական դիմագրավության, տնտեսական հնարավորությունների իմաստով: Այս ամենը թուրք- ադրբեջանական օրակարգ է և բխում է բացառապես նրանց շահերից: Մենք չգիտենք, թե Ռուբինյան-Քըլըչ հանդիպումների ժամանակ ինչ թեմաներ են քննարկվում, թեպետ կարող ենք կռահել՝ հաշվի առնելով, որ Թուրքիան իր հայտնի նախապայմաններից երբեք չի հրաժարվի: Հասկանալի է, որ կրկնակի ու եռակի ավելի մեծ ոգևորությամբ են այդ նախապայմանները առաջ քաշում: Ու այս ամենը համեմում են նաև առևտրային հարաբերությունների կարգավորման սոուսով: Իրականում Հայաստանի և Թուրքիայի միջև երբեք առևտրային հարաբերությունների կարգավորում չի լինի, որովհետև առաջին հերթին մեր տնտեսությունն ավելի թույլ ու վտանգված է:


Առևտրային հարաբերությունները կարող են աշխատել այն ժամանակ, եթե, Հայաստանը, օրինակ՝ բարձր մաքսատուրքեր սահմանի թուրքական ապրանքների համար: Մեծ հաշվով, մենք թուրքական շուկային առաջարկելու ոչինչ չունենք, փոխարենը թուրքական մեծաքանակ ու էժան ապրանքները կարող են ողողել մեր շուկան ու սնանկացնել բոլոր ոլորտները՝ սկսած տեքստիլից, վերջացրած գյուղատնտեսությամբ: Ի դեպ, այս փուլում հնչում են տեսակետներ, թե կարող ենք էլեկտրաէներգիա արտահանել Թուրքիա, ինչը սուտ է և հիմարություն: Նախ՝ չունենք համապատասխան բարձրավոլտ, իսկ որն էլ կա՝ լրջագույն վերանորոգման կարիք ունի»,-ասաց նա՝ շեշտելով, որ Թուրքիան էլեկտրաէներգիա գեներացնող պետություն է, և էլեկտրաէներգիա ներմուծելու տեսանկյունից ևս Հայաստանը կարող է կախվածության մեջ հայտնվել Թուրքիայից:


«Այս հայտարարությունները, մեծ հաշվով, սին են, մարդկանց մոլորեցնելու ու խաբելու համար են: Հիմարության գագաթնակետն է նաև երրորդ երկրների համար ՀայաստանԹուրքիա ցամաքային սահմանը բացելու վերաբերյալ պայմանավորվածություն կոչվածը: Պարզ է, որ եվրոպացիները Թուրքիայի տարածքով ՀՀ չեն գա կամ շատ քիչ կգան: Ավելի շատ դա կարող են անել Սիրիայից, օրինակ՝ Թուրքիայի կողմից վերահսկվող տարբեր ահաբեկչական կազմակերպությունների անդամներ: Իրականում շատ կասկածելի և անիմաստ գործընթացներ են սրանք: Ընդհանուր առմամբ, մենք իշխանությունների կողմից Հայաստանի անվտանգությունը նվազեցնող շարունակական քաղաքականություն ենք տեսնում: Իրականության մեջ սա արևմտյան որոշ ուժերի քաղաքականությունը սպասարկելու գործընթաց է: Արևմուտքը ՀայաստանԹուրքիա հարաբերությունների կարգավորում է հրահրում միայն մի նպատակով, որ հետագայում կնքվի ինչ-որ կեղծ խաղաղության պայմանագիր, որը Հայաստանից ռուսական զորքերը դուրս բերելու պահանջի համար իրավական հիմք կտա: Արևմուտքի գերնպատակը սա է, իսկ թե ինչ ճակատագիր կունենա Հայաստանը, Արևմուտքին ու մնացածին առանձնապես հետաքրքիր չէ: Իրենց պետք է Ռուսաստանի դուրսմղում Հարավային Կովկասից, որը դեռ ներկայացված է Հայաստանի և Արցախի Հանրապետություններում: Այդ նպատակին հասնելուց հետո Հայաստան պետության մնալ-չմնալը երկրորդական կդառնա»,-ասաց մեր զրուցակիցը՝ նշելով, որ իրականությունը շատ ավելի վատ ու մտահոգիչ է, քան շատերը պատկերացնում են:


«Արևմուտքին տարածաշրջանն է հետաքրքրում: Այն, այսպես թե այնպես, ազդեցություն ունի Վրաստանում, նավթի, գազի ներմուծման առումով ազդեցություն ունի նաև Ադրբեջանում: Մնում է Հայաստանը վերջնական քանդել, ջախջախել, դնել Թուրքիայի տակ ու այդպիսով ավարտել Ռուսաստանին Հարավային Կովկասից դուրս մղելու գործընթացը, Հայաստանի ոչնչացման քաղաքականությունը: Վերջնանպատակը սա է: Այդ նպատակի ներքո իրենք կոմունիկացիաներ, սահմաններ բացելու, երրորդ երկրների քաղաքացիների մասին են խոսում: Այս ամենը շղարշ է: Ցույց են տալիս, թե Հայաստանին ծանր տնտեսական իրավիճակից փրկելու քայլեր են անում, բայց վերջնանպատակն այլ է. պետությանը, ժողովրդին ևս տարածաշրջանից դուրս մղելու կամ ձևական պետական միավոր թողնելու նպատակ կա, որը կսպասարկի թուրանական շահերը: Իրենց մեքենաները կանցնեն մեր երկրից մնացած տարածքով, ինչ-որ հայեր դրանք կսպասարկեն, ու կդառնանք սպասարկող պետություն: Հայաստանի իշխանություններն ակտիվ կերպով լծված են թուրանական տրանսպորտային միջոցներին սպասարկող պետություն կառուցելու գործին»,-եզրափակեց Արմեն Մանվելյանը:




Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր