Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված սպասվում է բարձր ջերմային ֆոն          «Զվարթնոց» օդանավակայանի մոտ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել, վիրավոր կա       Շահրամանյանի կողմից Ադրբեջանին փոխանցված հայտարարության տեքստում չկա որևէ հիշատակում Արցախի լուծարման կամ ՀՀ ԶՈւ վերաբերյալ    

23 հուլ 2022 15:40

Ուկրաինայում խաղաղություն կարող է հաստատվել միայն ԱՄՆ-ՌԴ բանակցություններից հետո.Մենք՝ եվրոպացիներս, չենք կարող միջնորդ լինել այդտեղ, որովհետև բաց թողեցինք մեր շանսը

Ուկրաինայում խաղաղություն կարող է հաստատվել միայն ԱՄՆ-ի հետ Ռուսաստանի բանակցություններից հետո, իսկ Եվրոպան բաց է թողել միջնորդության իր հնարավորությունը, քանի որ չի կարողացել ապահովել Մինսկի համաձայնագրերի կատարումը։ Այս հայտարարությունն արել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը:
«Երբ խոսում ենք պատերազմի մասին, կարևոր հարց է առաջանում՝ ի՞նչ անել (Օրբանը հարցը ռուսերեն է հնչեցրել. խմբ.)։ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության բանակցություններ չեն լինի։ Ով սպասում է դրանց, իզուր է սպասում։ Ռուսաստանը անվտանգության երաշխիքներ է ուզում, ուստի պատերազմին կարող են վերջ տալ միայն Ռուսաստանի և ԱՄՆ-ի բանակցությունները: Քանի դեռ ռուս-ամերիկյան բանակցություններ չեն եղել, խաղաղություն էլ լինի։ Մենք՝ եվրոպացիներս, չենք կարող միջնորդ լինել այդտեղ, որովհետև բաց թողեցինք մեր շանսը։ Բաց թողեցինք, երբ Ղրիմից հետո՝ 2014 թվականին, կային Մինսկի համաձայնագրերը` Ֆրանսիայի և Գերմանիայի երաշխիքներով, բայց, ցավոք, չհաջողվեց ապահովել դրանց կատարումը։ Եվ ռուսներն այլևս չեն ցանկանում բանակցել մեզ հետ», - ասել է Օրբանը՝ ելույթ ունենալով Ռումինիայի Բեիլե Տուշնադ քաղաքում։
Նա նշել է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո կրկին այնպիսի ժամանակ է եկել, երբ Եվրոպան անվտանգության կարևոր հարցերում ձայնի իրավունք չունի, իսկ որոշումներն ընդունում են Ամերիկան և Ռուսաստանը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր