Մայր Աթոռից Սուրբ Խաչ եկեղեցի էր բերվել Քրիստոսի Խաչափայտի մասունքը          Տեսանյութ.Մանկական տարիքի հիմնական սթրեսները և դրանց ազդեցությունն արդեն հասուն տարիքում       Տեսանյութ.Երևան-Գյումրի ճանապարհը փակ է` ի աջակցություն Տավուշի    

23 հուլ 2022 16:05

Նախազգուշացնող նշաններ, որոնք վկայում են շաքարախտի մասին

Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի տվյալներով՝ ավելի քան 122 միլիոն ամերիկացի շաքարախտ ունի: Շատերը չգիտեն, որ արյան մեջ գլյուկոզի բարձր մակարդակ ունեն, քանի դեռ նրանց մոտ 2-րդ տիպի շաքարախտ չի ախտորոշվել, գրում է Eat This, Not That!-ը:


Մասնագետները թվարկել են, թե որոնք են շաքարախտի հինգ նախազգուշացնող նշանները:


Մշտական ​​վարակները եւ վերքերի դանդաղ վերականգնումը կարող են 2-րդ տիպի շաքարախտի նշաններ լինել: Մասնավորապես, կանայք կարող են հաճախակի հեշտոցային խմորիչ վարակներ եւ/կամ միզապարկի վարակներ զգալ: Դա պայմանավորված է նրանով, որ բակտերիաները կարող են բարգավաճել արյան մեջ գլյուկոզի բարձր մակարդակի դեպքում:


Մշուշոտ տեսողությունը, հատկապես՝ ուտելուց հետո, կարող է շաքարախտի ախտանիշ լինել: Արյան մեջ շաքարի բարձր մակարդակը կարող է աչքի ներսում եւ դրսում հեղուկի շարժի հանգեցնել, ինչը հաճախ աչքի ոսպնյակի այտուցման է հանգեցնում:


Բժիշկները նախազգուշացնում են, որ սովի անընդհատ զգացումը եւս կարող է 2-րդ տիպի շաքարախտի նշան լինել։ Դա պայմանավորված է նրանով, որ ձեր մկանները անհրաժեշտ էներգիան սննդից չեն ստանում, ինսուլինի նկատմամբ մարմնի դիմադրողականությունը թույլ չի տալիս գլյուկոզին հասնել մկաններին եւ նրանց էներգիայով ապահովել:


Հաճախ զուգարան գնալը, հատկապես՝ գիշերը, արյան մեջ շաքարի բարձրացման նշան է: Շաքարային դիաբետը ստիպում է երիկամներին ավելի ուժեղ աշխատել՝ արյան ավելցուկային շաքարը հեռացնելու համար: Երբ երիկամները չեն աշխատում, ավելցուկային շաքարը հայտնվում է մեզի մեջ, ինչն էլ ավելի հաճախ միզելու է հանգեցնում:


Պետք չէ նաեւ անտեսել մաշկի անբացատրելի փոփոխությունները: Շաքարախտը կարող է մաշկի մգեցում, պարանոցի, թեւատակերի կամ աճուկների ծալքերում թավշյա բծեր առաջացնել՝ արյան մեջ ավելորդ ինսուլինի պատճառով:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր