Երևանում ուսուցչի կողմից կիրառվել է հոգեբանական և ֆիզիկական բռնություն տարրական դասարանների սովորող աշակերտների նկատմամբ          Տեսանյութ.Արցախից բռնի տեղահանված ընտանիքների երեխաները հոգեբանական ինչ խնդիրների են բախվում       Ու քանի որ նա հայրենասեր մարդկանց անվանեց «շուն», ես էլ առաջարկում եմ՝ իրեն անվանեն «ատլախ»    

25 հուլ 2022 10:00

Ինչ-որ մեքենա կտրել է փոքրիկին տեղափոխող ավտոյի դեմն ու վերցրել երեխային․ Նոր մանրամասներ կորած երեխայից

Hraparak.am-ը գրում է․ Իրավապաշտպան Այսեր Իսայանը ոստիկանության Վեդու բաժին հաղորդում է ներկայացրել մեկ տարեկան Անգելինա Վարդանյանի անհետացման մասին: Փոքրիկն անհետացել է Իսայանի ձևակերպմամբ՝բրազիլական կինոյի մոտիվներով:

Ըստ իրավապաշտպանի, երեխայի մայրը՝ Արարատի մարզի Սիսավան գյուղի բնակիչ Լիլիթ Վարդանյանը, վեց ամիս առաջ աղջնակին հանձնել է Եղեգնավան գյուղում բնակվող ընկերուհու՝ Սաթեն Ստեփանյանի խնամակալությանը: Իսկ ինքը մեկնել է արտասահման՝ աշխատելու:

Սաթեն Ստեփանյանն իր երկու երեխաների հետ մեծացրել է նաև Անգելինային: Դժվարությամբ է ոտքի կանգնեցրել, քանի որ ինքն էլ է սոցիալական խնդիրներ ունեցել: Բազմազավակ ընտանիքի ծանր կացության մասին իմացել է «Հանուն ժողովրդի բարեկեցության մարդասիրական և տնտեսական զարգացման» ՀԿ-ն, որի ղեկավարը Այսեր Իսայանն է: 

Կազմակերպությունն օգնել է ընտանիքին ու պարբերաբար այցելել նրանց: Օրեր առաջ, սակայն, հկ-ի բարեգործական թիմի պատասխանատու Ազո Բրոյանն իմանում է, որ Անգելինան անհետացել է, թե ինչ հանգամանքներում՝ խնամակալ Սաթենի պատմելով՝ երեխայի մոր կողմից ինչ-որ մարդիկ եկել-տարել են նրան:

«Առանց ճշտելու ովքեր են, Սաթեն Ստեփանյանը երեխային հանձնել է օտարներին: Բայց բրազիլական կինոն հետո էր սկսվելու: Սաթենի ասելով, ճանապարհին, անսպասելի ինչ-որ մեքենա է կտրել փոքրիկին տեղափոխող ավտոյի դեմն ու վերցրել Անգելինային:

Այդ մասին, չգիտես՝ ինչու, Սաթեն Ստեփանյանը չի դիմել ոստիկանություն: Դա արել եմ ես՝ դեպքի մասին իմանալուց անմիջապես հետո»-պատմում է իրավապաշտպանը:


Երեխայի անհետացման մասին Իսայանը հաղորդում է տալիս ոստիկանության Վեդիի բաժին: Օպերատիվ որոնողական աշխատանքները երկար չեն տևում: Ոստիկանները Անգելինային գտնում են Բուրաստան գյուղում՝ Արտակ անունով ինչ-որ տղամարդու մոտ:


«Արտակ ներկայացած տղամարդը ոստիկաններին ասում է, թե երեխան իրենն է: Բայց, թե ինչպես է դա հիմնավորում՝ պատասխան չկա: Ծննդյան վկայականում երեխայի հայրանունը Արթուր է, հայրությունն էլ ճանաչված չէ: Այդ ի՞նչ հայր է, որ ծնված օրից երեխային չտեսած՝ որոշում է, որ իրենն է:




Կամ՝ եթե իր երեխան է՝ ինչո՞ւ էր ուրիշը խնամում: Ինչո՞ւ, և՝որտեղից է ինքը հայտնվել, և ամենակարևորը՝ երեխայի հետ կապված ի՞նչ հանցավոր ծրագրեր ունի, որ նրան իր մոտ վերադարձնելու համար դետեկտիվ կինոյի սցենար է հորինել»: Հարցերի այս շարքը Իսայանը հնչեցրել է նաև ոստիկանների հետ զրույցի ընթացքում:


Վեդիի ոստիկանության տեսուչ Էդվարդ Առաքելյանը Իսայանին հայտնել է, որ երեխան դեռ Բուրաստան գյուղում է՝ հայր ներկայացած տղամարդու մոտ: 


«Տղամարդն ասել է՝ հայրությունը հաստատող փաստաթղթերն ավելի ուշ կներկայացնի ոստիկանություն: Բայց դա բավարար չէ, որովհետև մեկ տարի երեխայից անտեղյակ մարդը չէր կարող հանկարծ հայտնվել ու ներկայանալ որպես հայր, և երեխային իր մոտ տեղափոխեր կասկածելի ճանապարհով:


Այստեղ մի բան այն չէ. Ոստիկանները լիքը պարզելու բան ունեն: Իսկ ես շարունակելու եմ պնդել, որ Անգելինային տեղափոխեն որևէ խնամքի կենտրոն: Մինչև կպարզեն ով՝ ով է, երեխային պետք է հեռու պահել այդ տղամարդուց»:

***
Հանքավանում կորած երեխան գտնվել է, ողջ առողջ է ու այժմ ընտանիքի հետ է։ Այս մասին հայտնում է ԱԺ պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը։

ԱԻՆ-ից հայտնել են, որ փրկարարներն «Անի ռեզորթ» հանգստյան տան մոտակայքում են հայտնաբերել Ա․ Ռ․-ին․ բուժօգնության անհրաժեշտություն չի եղել։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր