Երևանում ուսուցչի կողմից կիրառվել է հոգեբանական և ֆիզիկական բռնություն տարրական դասարանների սովորող աշակերտների նկատմամբ          Տեսանյութ.Արցախից բռնի տեղահանված ընտանիքների երեխաները հոգեբանական ինչ խնդիրների են բախվում       Ու քանի որ նա հայրենասեր մարդկանց անվանեց «շուն», ես էլ առաջարկում եմ՝ իրեն անվանեն «ատլախ»    

26 հուլ 2022 11:10

Ինչու է կալանավորված Վահագն Վերմիշյանը հրաժարվել բուժօգնությունից. նախարարության պարզաբանումը

ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանը հրաժարվել է առաջարկվող բուժօգնությունից. վերոգրյալի մասին կազմվել է արձանագրություն։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արդարադատության նախարարությունը։
Հուլիսի 25-ին Վերմիշյանի փաստաբանը սոցիալական ցանցի իր էջում գրել էր, որ քրեակատարողական հիմնարկի բժիշկները հրաժարվել են շտապօգնություն կանչելուց և Վահագն Վերմիշյանին բժշկական կենտրոն տեղափոխելուց:
«Տեղեկացնում ենք, որ Վահագն Վերմիշյանի փաստաբանը նույն օրը ժամը 19:00-ի սահմաններում այցելել է քրեակատարողական հիմնարկ և պահանջել շտապօգնություն կանչել, ինչին ի պատասխան` հիմնարկի աշխատակիցները հայտնել են, որ հիմնարկում բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացնող ստորաբաժանումը կարող է ցուցաբերել անհրաժեշտ բուժօգնություն, որից հետո միայն, անհրաժեշտության դեպքում կհրավիրի շտապօգնության բրիգադ»,– ասված է նախարարության հաղորդագրության մեջ:
Գերատեսչությունը վստահեցնում է, որ Վերմիրշյանը մինչ փաստաբանի այցը առողջական վիճակի վերաբերյալ որևէ գանգատ չի ներկայացրել, միայն փաստաբանի ժամանելուց հետո` ժամը 19:30-ի սահմաններում, գլխապտույտ, սրտխառնոց գանգատով դիմել է ստորաբաժանման հերթապահ բուժքրոջը: Բուժանձնակազմի կողմից իրականացվել է Վ.Վերմիշյանի զննություն: Օբյեկտիվ զննության արդյունքում արձանագրվել է զարկերակային ճնշում -130/80, պուլս-80զարկ/րոպե, ինքնազգացողությունը եղել է բավարար: Բուժքրոջ կողմից առաջարկվել է դեղորայքային միջամտություն՝ կապված ներկայացրած գանգատների հետ, որից ազատազրկված անձը հրաժարվել է՝ պահանջելով կանչել շտապ օգնության բրիգադ, որի կարիքը չի եղել:
Նույն օրը՝ ժամը 20:35-ի սահմաններում, Վերմիշյանը կրկին գանգատով դիմել է բուժանձնակազմին, սակայն կրկին հրաժարվել է առաջարկված բժշկական օգնությունից՝ կրկին պահանջելով կանչել շտապ օգնության բրիգադ: Վ.Վերմիշյանը հրաժարվել է բուժքրոջ օբյեկտիվ զննությունից /Զ/Ճ չափում/, հրաժարվել է խցից դուրս գալ բուժօգնություն ստանալու համար: Վերոգրյալի մասին կազմվել է համապատասխան արձանագրություն:
Ժամը 21:30-ի սահմաններում Վ. Վերմիշյանն ընդունել է փաստաբանին, որն ավարտվել է ժամը 22:05-ի սահմաններում:
Ժամը 23:30-ին հերթապահ բուժքույրը գիշերային ստուգայց է կատարել, որի ընթացքում Վերմիշյանը գանգատներ չի նշել, ասել է, որ իրեն լավ է զգում, ոչ մի բանի կարիք չունի։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր