Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

26 հուլ 2022 11:29

Ադրբեջանն ի սկզբանե Թուրքիայի համար եղել է կարմիր գիծ և միայն Ադրբեջանի խնդիրները լուծելուց հետո նոր կբացենք սահմանները

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը թուրքական պետական «TRT» ցանցի մեջ մտնող լրատվամիջոցներին հարցազրույց է տվել, որի ընթացքում անդրադարձել է նաև հայ-թուրքական հարաբերություններին և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հեռախոսազրույցին: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։



«Վարչապետ Փաշինյանի հետ երկու երկրների կրոնական տոների շրջանակում մի հեռախոսազրույց ենք ունեցել, որի ընթացքում փոխադարձ շնորհավորանքներ ենք հղել։ Անշուշտ, խոսել ենք նաև մեր երկրի և Հայաստանի միջև շարունակվող կարգավորման գործընթացից»,- ասել է Էրդողանը:


Նա ընդգծել է, որ Ադրբեջանն ի սկզբանե Թուրքիայի համար եղել է կարմիր գիծ և որ Ադրբեջանի խնդիրները լուծելուց հետո նոր Անկարան կբացի սահմանները:




«Գոհունակությամբ ընդունեցի, երբ լսեցի, որ վարչապետ Փաշինյանը տարածաշրջանային խաղաղության և համագործակցության տեսանկյունից կիսում է մեզ հետ նման մտքեր։ Սակայն արդեն ակնկալում ենք, որ խոսքից այն կողմ կոնկրետ քայլեր անեն»։


Ըստ նրա՝ Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում լուրջ և վճռական է տրամադրված և հետապնդում է ամբողջական կարգավորում ու բարիդրացիական հարաբերությունների հաստատում։


Էրդողանը հիշեցրել է նաև Թուրքիայում ապրող ավելի քան 100 հազարից ավել հայերի մասին՝ ավելացնելով. «Այժմ Թուրքիայում 100 հազարից ավել հայ կա` մեր քաղաքացի հայեր և ոչ մեր քաղաքացի, բայց թեկնածու հայեր կան։ Սա ցույց է տալիս մեր մոտեցումը»:


Վերջում Թուրքիայի նախագահը հերթական անգամ հիշեցրել է, որ Անկարան իր գործողությունները համակարգում է Բաքվի հետ:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր