Մեկին մի օբյեկտ են տալիս՝ կաֆե, քաբաբնոց... հայերը դրանով գոհանում են և ասում՝ «Путин дал проход армянам»

«Սա խոպանչիների, քաբաբ սարքողների ազգ ա դարձել. մեկին մի օբյեկտ են տալիս՝ կաֆե, քաբաբնոց... հայերը դրանով գոհանում են և ասում՝ «Путин дал проход армянам»: Դե, «պռախոդը» տվելա՝ կերեք ձեր եփած ճաշը: Դուք լուծվելու եք, մենք՝ չէ: Էստեղ, հայերի ինչ-որ քանակ, որոնք գրագետ են, դեռ կմնան»,- ասաց Հախվերդյանը:
«Եթե կորցնում ես քո լեզուն, դու կորցնում ես քո դեմքը: Մեզ համար վառ օրինակ է, որ Սովետական Միության ժամանակ, երբ որ ռուսական դպրոցները շատացան, իմ մասնագիտության տեր մարդիկ, ովքեր երգ, բանաստեղծություն կամ գիրք են գրում, չեն կարողանում հայերեն շարահյուսությունը պահպանել և մտքերը արտահայտել», ասաց Ռուբեն Հախվերդյանը:
«Ինձ թվում է՝ դա ազդում է նաև մարդու գենետիկ կոդի վրա. եթե դու հայերեն չես մտածում, չես խոսում՝ ինչ-որ բան քո մեջ ծռված է արդեն: Երբ որ շատացան ռուսական դպրոցները, հայաստանցիները (ոչ թե սփյուռքահայերը), էնքան ստրկամիտ ժողովուրդ են, որ նույնիսկ ազգանունները ռուսերեն գրում կպցնում էին իրենց դռների վրա: Եվ էդ գարշանքը մինչև հիմա կրում եմ իմ մեջ, որ մի՞թե ազգը կարող է էդքան տկարամիտ և ստորաքարշ լինել»,-ասաց երգահանը: