Խոշոր վթար Կոտայքի մարզում, «Lexus»-ը բախվել է մի քանի ծառի, հղի կին է տեղափոխվել հիվանդանոց          Մոսկվան և Վաշինգտոնը քրտնաջան աշխատում են խաղաղության համար       Երբ Սերժ Սարգսյանը մեր մասին վատ բան է ասում, մեր վարկանիշը բարձրանում է    

26 հուլ 2022 16:29

ԱՄՆ-ը պետք է ձգտի ադրբեջանական զորքերի դուրսբերմանը սահմանամերձ շրջաններից․ Ֆրենկ Փալոն

Հաճելի է տեսնել, որ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ուսումնասիրում է Հարավային Կովկասի հարցերը։ Այս մասին Թվիթերի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ, Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնը։


Ֆրենկ Փալոնն անդրադառնալով ԱՄՆ Պետքարտուղարի և Ադրբեջանի նախագահի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցին՝ նշել է, որ Ադրբեջանում գտնվող հայ գերիները պահվում են ապօրինի կերպով։


«Հաճելի է տեսնել, որ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ուսումնասիրում է Հարավային Կովկասի հարցերը և կոչ է անում անհապաղ ազատ արձակել  հայ գերիներին, որոնք ապօրինի պահվում են Ադրբեջանի կողմից: ԱՄՆ-ն պետք է ձգտի ադրբեջանական զորքերի դուրսբերմանը սահմանամերձ շրջաններից, ինչը կնպաստի խաղաղ գործընթացին», - գրել է Փալոնը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր