Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան          Մայիսի 2-ին և 3-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Մայիսի 2 -ին վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված ջուր չի լինելու հետևյալ հասցեներում    

27 հուլ 2022 17:34

Տեսանյութ.ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի զորքերի տարբերությունը

Իրազեկ քաղաքացիների միավորումը տեսանյութ է հրապարակել՝ «ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի զորքերի տարբերությունը» թեմայով. «Արցախում 2020 թվականի 44-օրյա պատերազմը և Ուկրաինայում այս տարի Ռուսաստանի սանձազերծած պատերազմն ի ցույց դրեցին ժամանակակից պատերազմներում զորքերի և դրանց կառավարման մեխանիզմների արդիականացման դերը:

Հետսովետական երկրներից շատերում զինված ուժերն ուղղակի ժառանգորդն են հին խորհրդային բանակի:

Բանակի կառավարման, զորքերի մարտավարության խորհրդային մոդելը, հասկանալի
պատճառով, չի զարգացել առնվազն վերջին 30 տարիների ընթացքում, այնինչ ժամանակակից աշխարհը, ի դեմս, մասնավորապես, ՆԱՏՕ-ի ու դրա դաշնակիցների, էապես բարեփոխել ու արդիականացրել է թե՛ զորքերի կառավարումը, թե՛ ռազմական գործողությունների վարման
մարտավարությունը»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր