Տեսանյութ.Փաշինյանի հետ կապված միջադեպի գործով երկվորյակ եղբայրներից մեկն ազատ է արձակվել, մյուսին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել          Ես ուղղակի հիացած եմ, որ առ այսօր ում հետ հանդիպել եմ որևէ մեկը չի դրել մանդատի կամ ցուցակի տեղի խնդիր       Երիտասարդ տղաների ճակատագիրը չդնել հարվածի տակ, նրանք պայծառ պատանիներ են. բաց նամակ ՀՀ պետական մարմիններին    

27 հուլ 2022 16:55

«Մի գիշեր հանկարծակի… ռազմական գործողություն կարող է սկսենք».Չավուշօղլու

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն թուրքական TV100-ի ուղիղ եթերում վերահաստատել է, որ Թուրքիան շարունակում է Սիրիայի հյուսիսում ծրագրվող նոր ռազմական գործողության նախապատրաստական աշխատանքները և որ անհրաժեշտ պահի կարող է հանկարծակի սկսել: Այս մասին  հայտնում է թուրքական milliyet.com.tr-ն:

Չավուշօղլուն անդրադառնալով ծրագրվող ռազմական գործողությանը՝ հղում է արել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքերին:

«Կարևոր չէ, թե ուրիշներն ինչ են ասում, երբ մեզ վտանգ է սպառնում։ Այդ վտանգի չեզոքացումը մեր պարտքն է։ Դա է այս գործողության միակ նպատակը։ Թուրքիան բոլոր տեսակի նախապատրաստությունները տեսնում է: Մեր նախագահի խոսքը կարգախոս է դարձել. «մի գիշեր հանկարծակի…» ( նկատի ունի Էրդողանի «Մի գիշեր հանկարծակի կարող ենք գալ» ձևակերպումը, որը նա հաճախակի է օգտագործում այլ երկրների տարածքում ռազմական գործողություններ սկսելու վերաբերյալ.-խմբ)»,-ասել է նա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր