Կրակոցներ Երևանում․ թիվ 13 դպրոցի պատուհանների վրա հայտնաբերվել են կրակոցի հետքեր          Որ մրգերն են օգնում ազատվել որովայնի հատվածում կուտակված ճարպերից       Նորակառույց շենքի 5-րդ հարկից աշխատակիցը վայր է ընկել, նա հիվանդանոցում մահացել է    

28 հուլ 2022 16:57

Տեսանյութ․Ռուս-ուկրաինական պատերազմը 2-րդ համաշխարհայինից հետո ամենամեծն է․ Ուկրաինայում վճռվում է Չինաստանի հարցը, չի բացառվում ռուս-արևմտյան դաշինք ընդդեմ Պեկինի

«Այս պատերազմը, ըստ էության, Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո այդ աշխարհագրական տիրույթում ամենամեծ պատերազմն է»,- «24 news»-ի եթերում խոսելով ռուս-ուկրաինական պատերազմի մասին՝ ասել է ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը։

«Զոհերի ցուցանիշով էլ արդեն անցավ բոլոր հնարավոր նախկին կոնֆլիկտներից, այդ թվում՝ աֆղանական պատերազմից։ Ռազմագիտական տեսանկյունից ակնհայտ է, որ կողմերից ոչ մեկ կայծակնային որևէ հաջողություն չունեցավ և չի էլ կարող ունենալ։ Այն դարձել է դասական հյուծման պատերազմ»,- նշել է Հովհաննիսյանը։

«Ընդհանրապես պատերազմների տեսության մեջ կա երկու հիմնական մոտեցում՝ ջախջախում, հյուծում։ Ռուսական բանակը իր պատմության ընթացքում, որպես կանոն, հյուծման պատերազմի չեմպիոններից է․ իր մոտ միշտռ լավ է ստացվել դա»,- նկատել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր