Կրակոցներ Երևանում․ թիվ 13 դպրոցի պատուհանների վրա հայտնաբերվել են կրակոցի հետքեր          Որ մրգերն են օգնում ազատվել որովայնի հատվածում կուտակված ճարպերից       Նորակառույց շենքի 5-րդ հարկից աշխատակիցը վայր է ընկել, նա հիվանդանոցում մահացել է    

28 հուլ 2022 13:29

«Զելենսկին հաեմված Ելենայով».այնքան է Զելենսկին հոգնեցրել համաշխարհային հանրությանը, որ նրա կերպարն անհույս մարել է

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ Արևմուտքի կողմից ձևավորված կերպարի ռեսուրսն ամբողջությամբ սպառվել է, համաշխարհային հանրությունն այլևս չի ընկալում այն։ Այս մասին իր թելեգրամյան ալիքում գրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։


Դիվանագետն ուշադրություն է հրավիրել այն փաստին, որ արևմտյան մամուլն ակտիվորեն սկսել է գրել Ուկրաինայի առաջնորդի կնոջ՝ Ելենա Զելեսկայայի մասին։


«Նկատեցի՞ք՝ ինչպես է արևմտյան մամուլը գովազդում Զելենսկու կնոջը։ Նրա այցը Միացյալ Նահանգներ, ամսագրերի շապիկները, ֆոտոշարքերը բունկերում: Նույնիսկ Ուկրաինայի նախագահն է այժմ հարցազրույցներ տալիս կնոջ ֆոնին: Պատճառը պարզ է. Զելենսկին հոգնեցրել է, համաշխարհային հանրությունը նրան այլևս չի ընկալում, «հագեցել» են»,- գրել է Զախարովան։




Նրա խոսքով՝  «ռազմականացված կերպարը հնարավոր չէ փոխել որևէ այլ կերպարով առանց անիրագործելի հաղթանակի», մինչդեռ Արևմուտքում «հաղորդակցման նոր ձևաչափ» այդպես էլ չեն կարողացել ձևավորել։


«Զելենսկու ռեսուրսն ամբողջությամբ սպառված է, կերպարն անհույս մարել է, ուստի առանց համեմունքի այն այլևս չի մատուցվում։ Այժմ քաղաքական ճաշացանկում ուտեստը կոչվում է «Զելենսկին հաեմված Ելենայով»»,- եզրափակել է դիվանագետը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր