Սյունիքի ուղղությամբ ռազմական ագրեսիան հայերի համար կարող է տեղի ունենալ նույնքան անսպասելի ու հանկարծակի, ինչպես եղավ 2020-ի պատերազմին

Ադրբեջանի կողմից կառուցվող բոլոր ավտոճանապարհները նախևառաջ ունեն ռազմական նշանակություն, կառուցվում են այդ չափանիշներով, և դրանց շինարարությունը հիմնականում իրականացնում են թուրքական ու բրիտանական ընկերությունները։ Բոլոր ճանապարհների շինարարության վերջնաժամկետ է նշված 2025-ի ամառը՝ ռուս խաղաղապահների առաքելության առաջին ժամկետի ավարտից 4-5 ամիս առաջ։ Ռուսաստանը չի թաքցնում, որ 2025-ից հետո մնալու է Արցախում, իսկ Ադրբեջանն ու Թուրքիան ռազմական ճանապարհներ են կառուցում Արցախի ու Սյունիքի շուրջը։ 2025-ից առաջ, սակայն, կա ևս առնվազն 2,5 տարի։ Սյունիքի ուղղությամբ ռազմական ագրեսիան հայերի համար կարող է տեղի ունենալ նույնքան անսպասելի ու հանկարծակի, ինչպես եղավ 2020-ի պատերազմը։
Նաիրի Հոխիկյան