ՀՀ ՏԿԵՆ-ը հալվա ու ընդեղեն է գնել՝ աղով բոված պիստակ, հնդկական ընկույզ          Սեպտեմբերի 18-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       ՀՀ-ում դիվանագիտական առաքելությունը ավարտող Իրանի դեսպանը պարգևատրվել է Բարեկամության շքանշանով    

30 հուլ 2022 18:30

Նյու Յորքի նահանգապետը արտակարգ դրություն է հայտարարել կապկի ծաղկի պատճառով

Նյու Յորքի նահանգապետ Քեթի Հոկուլը արտակարգ դրություն է հայտարարել։ Պատճառը կապկի ծաղկի արագ տարածումն է։ Պաշտոնյան նշել է, որ ԱՄՆ-ում այս տեսակի ծաղիկով վարակվելու յուրաքանչյուր չորրորդ դեպքը տեղի է ունենում Նյու Յորքում։ Նահանգապետն ընդգծել է, որ ինքը և իր թիմը աշխատում են շուրջօրյա՝ ավելի շատ պատվաստանյութեր տրամադրելու և թեստավորումն ընդլայնելու համար:

Բացի այդ, նա պարտավորվում է «պատասխանատու կերպով տեղեկացնել» հանրությանը, թե ինչպես պետք է վարվեն հիվանդության բռնկման ժամանակ: Հուլիսի 29-ի դրությամբ ԱՄՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման դաշնային կենտրոնը հաղորդել է Նյու Յորք նահանգում կապիկի ծաղիկի 1345 դեպքի մասին: ԱՄՆ-ի ամենաշատ տուժած նահանգը Կալիֆոռնիան է։ Այնտեղ գրանցվել է 799 դեպք։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր