Ռուս-չինական հարաբերությունների համար տարվա ցանկացած ժամանակ գարուն է          Ապօրինի պահվող լուսանը և կարմիրգրքյան թռչունները տեղափոխվել են Երևանի կենդանաբանական այգի       Ողջաբերդում բախվել են «Kia» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները, կա տուժած    

01 օգոս 2022 15:17

18 զինվոր, որ այրվել են հրամանատարի ցուցումով, պաշտոն է ստացել.Եթե Օնիկ Գասպարյանին պետք էր դատել՝ դատեիք, ոչ թե ակնարկներ անեիք ու սպասեիք

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում իր վրդովմունքն հայտնեց, որ մինչ օրս 44-օրյա պատերազմի որևէ հրամանատար կալանքի տակ չէ․ «18 զինվոր, որ այրվել են հրամանատարի ցուցումով, հրամանատարը պաշտոն է ստացել։ 44-օրյա պատերազմի անպատիժ հրամանատարները բազմաթիվ են։ Շատ են այն հրամանատարները, որոնք պետք է դատվեն ու կալանավորվեն։ Իննը այն կամավոր զինվորները, որոնք զոհվել են Հին թաղերի հանձնման օրը, ևս հրամանատարները ազատության մեջ են»։


Իրավապաշտպանը կարծում է, որ եթե մի օր վարչապետը պատմի, թե ինչու միայնակ սկսեց պատերազմը, շատ բան կիմանանք․ «Քյոխի նման հրամանատար գոնե հինգ հոգի չունենք զորամասերում։ Գերագույն հրամանատարի կողմից հարցերը պետք է դրվեին այնպես, որ չքաղաքականացվեր։ Եթե Օնիկ Գասպարյանին պետք էր դատել՝ դատեիք, ոչ թե ակնարկներ անեիք ու սպասեիք»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր