Խոշոր վթար, բախվել են «Nissan» ու «ՎԱԶ 2106», հիվանդանոց է տեղափոխվել 6 հոգի՝ 4-ն անչափահաս          Բադրա Գյունբան Վարազդատ Մինոսյանին Աբխազիայի փոխվարչապետ է նշանակել       Մեր վրայից հոգսը ընկավ, հոգսը բարձեցինք իր ուսերին ու կարող ենք հեշտ ու հանգիստ գնալ ու շարունակել մեր կյանքը    

02 օգոս 2022 15:30

Ըստ լուրերի՝ նրանք որոշակի բարձունքի վրա այսօր նստած են.հարթավայրային մասում մերոնք ուղղակի շանսատակ են արել ադրբեջանցիներին

«Գանձասարի տարածքում եղել է մեծ կուտակում և բավականին սուր մարտեր են ընթացել: Ըստ լուրերի, ես չգիտեմ՝ ճիշտ է, թե ոչ, դա ՊՆ-ի խնդիրն է, նրանք որոշակի բարձունքի վրա այսօր նստած են, ներքևում հայկական գյուղ կա, բայց հարթավայրային մասում մերոնք ուղղակի շանսատակ են արել ադրբեջանցիներին, վերջինները, իրենց զոհերին թողած, հեռացել են»,- «Քննարկում» հաղորդման եթերում ասել է գրող, հրապարակախոս Ռուզան Ասատրյանը:


Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանն, անդրադառնալով Արցախի սահմանային հատվածում տիրող իրավիճակին, նշել էր, որ խուճապի մատնվելու կարիք չկա, ամեն ինչ գտնվում է զինված ուժերի վերահսկողության ներքո՝ հորդորելով հետևել պաշտոնական լրահոսին: Արձագանքելով՝ Ռուզան Ասատրյանն ասել է. «Դավիթ Բաբայանը, ի պաշտոնե, պարտավոր է նման հայտարարություն անել, որովհետև հասարակության կայունացման խնդիր կա, հասարակությունը խուճապի չպետք է մատնվի, առանց այդ էլ Արցախից բավականին արտագաղթ է եղել: Հողը, եթե դատարկվեց, հողին տիրում է թշնամին»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր