Տիեզերքը պատրաստել է հատուկ ուղերձ այս կենդանակերպի նշանների համար, ինչը կօգնի փոխել նրանց կյանքը          Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Սամվել Բաբայանը խոր «դեպրեսիայի» մեջ է․ «Հրապարակ»    

03 օգոս 2022 10:00

Գեղարքունիքում մոլորված ադրբեջանցի զինծառայողին փոխանցել են Ադրբեջանին

Գեղարքունիքում հայ դիրքապահները հայտնաբերել են ադրբեջանցի զինծառայողի, պարզել են, որ նա մոլորվել է և խաղաղապահների միջոցով փոխանցել են Ադրբեջանին։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՊՆ-ն․


«Հուլիսի 23-ին՝ ժամը 13։30-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի սահմանային գոտում հայ դիրքապահները հայտնաբերել են Հայաստան-Ադրբեջան սահմանը հատած՝ Ադրբեջանի ԶՈՒ զինծառայող, շարքային Կամիզ Մյուբարիզի Իբաևին։ Վերջինիս կողմից սահմանը հատելու պատճառների պարզաբանման արդյուքում պարզվել է, որ նա մոլորվել է։


Այսօր Իբաեւը Լեռնային Ղարաբաղում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատարության միջոցով փոխանցվել է ադրբեջանական կողմին»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր