Սպասվում է մառախուղ, ավտոճանապարհներին մերկասառույց, օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով          Ավտոտեխսպասարկման կետերից մեկում հրդեհ է բռնկվել «Chevrolet Volt»-ում       Կարգալույծ եկեղեցականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքին՝ Արման Սարոյան ավազանի անունով    

03 օգոս 2022 11:29

Վաշինգտոնը խախտել է իր պարտավորությունները Պեկինի նկատմամբ. Չինաստանում ամերիկացի դիվանագետներն այժմ «բառացիորեն կուլ են տվել իրենց լեզուն»

Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիի այցով ԱՄՆ-ը ցույց տվեց այլ պետությունների իրավունքների  անտեսում, իսկ Չինաստանում ամերիկացի դիվանագետներն այժմ «բառացիորեն կուլ են տվել իրենց լեզուն»՝ վախենալով հասարակության զայրույթից։ Այս մասին չորեքշաբթի իր Telegram-յան ալիքում հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նա այդպես է մեկնաբանել Փելոսիի՝ Թայվան մեկնելու հետ կապված չինական իշխանությունների կողմից երկրում ԱՄՆ դեսպան Նիկոլաս Բերնսին կանչելը:

«Նա (դեսպան Նիկոլաս Բերնսը) հասկանում է, որ ԱՄՆ-ն իր սադրանքով հերթական անգամ անտեսում է այլ պետությունների իրավունքները: Եվ հիմա, անշուշտ, ամերիկացիների հերթը չէ խոսելու միջազգային իրավունքի հարգման մասին, եթե Վաշինգտոնը խախտել է իր պարտավորությունները Պեկինի նկատմամբ»,- ասել է Զախարովան։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր