ԼՂ-ից տեղահանված 120 000 մարդուց սեպտեմբերի 2-ի դրությամբ միայն 16 000–ն է ստացել ՀՀ քաղաքացիություն          Արմավիրում «ՎԱԶ 21014»-ը կամրջից ընկել և կողաշրջվել է, վիրավորներն անչափահասներ են       Տեսանյութ.ՊԵԿ-ը բացահայտել է կեղծ, ինքնարժեքից և շուկայական գներից ցածր արժեքներով օղիների վաճառքի բազմաթիվ դեպքեր    

03 օգոս 2022 14:49

Թշնամին փորձել է առաջանալ մի քանի հատվածներից, ագրեսիան ճնշելու արդյունքում հակառակորդի զինվոր է սպանվել

Ադրբեջանի ռազմական ագրեսիան ճնշելու արդյունքում ադրբեջանցի զինծառայող է ոչնչացվել։ Մարդկային կորստի փաստը հաստատել է նաեւ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը՝ հրապարակելով նրա տվյալները՝ Քյազիմով Անար Ռուստամ։

Հիշեցնենք, որ օգոստոսի 1-ից սրվել է իրավիճակը Արցախի Հանրապետության ու Ադրբեջանի շփման գծի առանձին հատվածներում. Թշնամին փորձել է առաջանալ մի քանի հատվածներից, ինչը Արցախի պաշտպանության բանակի գործադրած քայլերի արդյունքում ճնշվել է։
ՌԴ ՊՆ-ն հաստատել է, որ Ադրբեջանը խախտել է հրադադարի ռեժիմը. Խաղաղապահները մեկ օրում երեք դեպք են արձանագրել։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր